Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնական այցով եղել է Կատարում, որտեղ բանակցություններ է վարել Կատարի էմիր Թամիմ բեն Համադ Ալ Թանիի հետ։
Էրդողանին ուղեկցել են նրա կինը՝ Էմինե Էրդողանը, արտգործնախարար Հաքան Ֆիդանը, էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը, ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը, արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարար Մեհմեդ Ֆաթիհ Քաջիրը, Ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Իբրահիմ Քալինը, առևտրի նախարար Օմեր Բոլաթը, նախագահի աշխատակազմի կապի վարչության պետ Ֆահրեթին Ալթունը և այլ պաշտոնյաներ։

















