Categories: Facebook

Թարս բուսնած խիյարների մասնագետը խոսում է արժեքների մասին․ Գրիգորյանը՝ Սերժ Սարգսյանին

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Անկախության տոնի առթիվ ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձին․

Սերժ Սարգսյանը երեկ շնորհավորական ուղերձ էր հղել, որում նաև անհասցե դժգոհություններ էր հայտնում։ Տոնը չփչացնելու համար որոշեցի այսօր պատասխանել այդ տրտունջներին։ Սկզբից մտածում էի, թե ինչ գրեմ աշխարհի վրա դառնացած և արդեն 1,5 տարի հայ ժողովրդի կողմից մերժված մարդու մասին: Հետո հասկացա, որ ընդամենը պետք է հիշել անցյալը։

Սերիալների միջոցով սոցիալական խնդիրների լուծման մասին մտածող, 100-ից 60 խփող, արտագաղթն իր մեղքը չհամարող, թարս բուսնած խիյարների մասնագետը, հայ ժողովրդի կողմից մերժվածը խոսում է արժեքների մասին, որոնց ապականման համար 10 տարի ջանք ու եռանդ չի խնայել։

Սարգսյանը պարտավոր է շիտակ նայել իրականության աչքերին՝ հասկանալ, որ քաղաքականության մեջ լինելու իր էջը փակված է, և նոր Հայաստանում փակված էջերը չեն բացվելու։ Վերադառնալու որևիցե շանս չկա, չկա՛, քանի՞ անգամ կրկնենք, որ հասկանալի լինի հհկ-ականների համար։

Ապրիլյան պատերազմի հիշատակի օրն՝ 2017-ին, ընտրություններ նշանակած, այդ ընտրությունները կեղծելով 770 հազար ձայն խփած գործիչը, մեկ տարի անց 59 հազար ձայն հավաքելուց հետո պետք է փակվի մի մութ տեղ և դառնացած լռություն պահպանի։ Հենց այսպիսի մոտեցումներն են բաժանարար գծեր գծել և ստիպել ժողովրդին համախմբվել և մերժել կեղծիքն ու զոռբայությունը։

Ես հուսով եմ՝ հայրենիքի հանդեպ սիրո մասին ճոռոմ հայտարարություն անողները հիշում են, որ հայրենիքի հանդեպ սերը չի կարող 50 տոկոս չափաբաժնով լինել։

editors

Recent Posts

Հաջիևն ու Բայրամովը դեսպանների հետ քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը և երկրի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել են մուսուլմանական երկրների դեսպանների…

2 hours ago

ԱՄՆ նախագահի հատուկ օգնականը ժամանել է Հայաստան

Հոկտեմբերի 22-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԱՄՆ նախագահի հատուկ օգնական, ազգային անվտանգության…

3 hours ago

Մեկնարկել են Պուտին-Ծինփին բանակցությունները

Կազանում մեկնարկել են Ռուսաստանի և Չինաստանի նախագահների բանակցությունները։ ՌԴ նախագահը հայտարարել է, որ Մոսկվայի և…

3 hours ago

«Հըզբոլլահ»-ը ստանձնել է Նեթանյահուի տան վրա հարձակման պատասխանատվությունը

Լիբանանյան «Հըզբոլլահ» խմբավորումը ստանձնել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի տան վրա անօդաչու թռչող սարքով հարձակման…

3 hours ago

«Սա ամենագեղեցիկ բանն է, որ կարող էր պատահել մեր սերնդի հետ». Գուրգեն Արսենյան

Հոկտեմբերի 18-ին Մոսկվայում տեղի է ունեցել հանդիսավոր ընդունելություն՝ նվիրված Հայաստանի անկախության օրվան: Իր ելույթում ՌԴ-ում…

3 hours ago

«Հայկական կողմը դեռ հետևում է BRICS-ին». Կոպիրկինը հոդված է հրապարակել

Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը «Արմենպրեսում» հոդված է հրապարակել, որտեղ անդրադարձել է BRICS-ի դերին, հնարավորությանը…

3 hours ago