Ադրբեջանի նախագահի օգնական-նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով բաժնի վարիչ Հիքմեթ Հաջիևը հանդիպել է Ադրբեջանում Եվրամիության անդամ երկրների դեսպանների հետ: Այս մասին Twitter-ի իր էջում հայտնել է Ադրբեջանում Գերմանիայի դեսպան Ռալֆ Հորլեմանը:
«Շնորհակալություն եմ հայտնում Հիքմեթ Հաջիևին՝ ԵՄ-ի և գործընկերների հետ արդար և կայուն խաղաղության ճանապարհի վերաբերյալ արժեքավոր քննարկումների համար։ Գերմանիան հավատարիմ է հակամարտության երկու կողմերին աջակցելուն», – նշել է դիվանագետը։














