Լրահոս 24/7
19.07.2023

Հաստատվել է ՀՀ-ի թվային ճարտարապետությունը

Հաստատվել է ՀՀ-ի թվային ճարտարապետությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Թվային հասարակության և տնտեսության ձևավորման ծրագրի ընթացքին վերաբերող հարցեր:

ՀՀ տեղեկատվական համակարգերի խորհրդի քարտուղար Ներսես Երիցյանը զեկուցել է թվայնացման ռազմավարության և ճանապարհային քարտեզի իրականացման ուղղությամբ կատարված աշխատանքները: Մասնավորապես նշվել է, որ Տեղեկատվական համակարգերի կառավարման խորհրդի նիստերի արդյունքում հաստատվել են ծրագրի տեսլականը, թիրախները, սահմանվել է մեկուկես տարվա աշխատանքային ծրագիրը, որն իրականացվում է խորհրդի կողմից հաստատված ուղեցույցի համաձայն:

Աշխատանքներ են տարվում էլեկտրոնային նույնականացման համակարգի ներդրման և ակտիվ կիրառության, ազդեցության գնահատման և հանրային հատվածում թվայնացման կարողությունների ձևավորման վերաբերյալ վերլուծության, կիբերանվտանգության ազգային կարողությունների ձևավորման ուղղությամբ, գործարկվել են մասնավոր հատվածի հետ երկխոսության հարթակները, հաստատվել է Հայաստանի թվային ճարտարապետությունը:

Ներկայացված զեկույցի հիման վրա ծավալվել է մտքերի փոխանակություն, խորհրդակցության մասնակիցները ներկայացրել են իրենց տեսակետները ծառայությունների մատուցման քաղաքականության, տեղեկատվական համակարգերի փոխգործելիության, տվյալների ենթակառուցվածքների հետ կապված հարցերի շուրջ:

Վարչապետն ընդգծել է Հայաստանը թվային հասարակության և թվային տնտեսության վերափոխելու համար զարգացած և անվտանգ միջավայր ու ենթակառուցվածք ստեղծելու անհրաժեշտությունը: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այն կնպաստի քաղաքացիների ներուժի և բարեկեցության բարձրացմանը, կսատարի ձեռնարկություններին մրցունակության բարելավման գործում և կապահովի հանրային ինստիտուտների արդյունավետ կառավարումը: Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է խորհրդակցության ընթացքում բարձրացված հարցերի շուրջ կազմակերպել քննարկումներ և առաջարկվող լուծումները ներկայացնել հաջորդ հանդիպման ժամանակ:

Լրահոս
ԱՄՆ-ը պետք է զգուշանա չարակամների կողմից կրկին «ճահիճը» ներքաշվելուց. Արաղչի
10:57
ԱՄՆ-ը պետք է զգուշանա չարակամների կողմից կրկին «ճահիճը» ներքաշվելուց. Արաղչի
Հայաստանը և ԵՄ-ն ավելի մոտ են, քան երբևէ. Ուրսուլա ֆոն դեր Լեյեն
10:54
Հայաստանը և ԵՄ-ն ավելի մոտ են, քան երբևէ. Ուրսուլա ֆոն դեր Լեյեն
Եվրոպական քաղաքական համաժողովը կարող է բացել 300 000 ադրբեջանցիների մուտքը Հայաստան․ Կարապետյան
23:10
Եվրոպական քաղաքական համաժողովը կարող է բացել 300 000 ադրբեջանցիների մուտքը Հայաստան․ Կարապետյան
Փաշինյանն ու Զելենսկին վերականգնում են ակտիվ երկխոսությունը
18:44
Փաշինյանն ու Զելենսկին վերականգնում են ակտիվ երկխոսությունը
Հայաստանի եվրոպական ուղին նոր ընտրություն չէ, այն պատմականորեն ձևավորված ուղղություն է
18:42
Հայաստանի եվրոպական ուղին նոր ընտրություն չէ, այն պատմականորեն ձևավորված ուղղություն է
Քննարկեցինք Հայաստանի և Իսպանիայի հարաբերությունների ամրապնդումը․ վարչապետ
16:56
Քննարկեցինք Հայաստանի և Իսպանիայի հարաբերությունների ամրապնդումը․ վարչապետ
Արարատ Միրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարին
16:42
Արարատ Միրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարին
ԵՄ-ում պառակտում է առաջացել Ֆիցոյի` Ռուսաստան այցի պատճառով
16:22
ԵՄ-ում պառակտում է առաջացել Ֆիցոյի` Ռուսաստան այցի պատճառով
Հարևան երկրների հետ համագործակցությունը լավագույն ձևն է արձագանքելու ճգնաժամերին. Ջորջա Մելոնի
15:47
Հարևան երկրների հետ համագործակցությունը լավագույն ձևն է արձագանքելու ճգնաժամերին. Ջորջա Մելոնի
Վարչապետը հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ
15:35
Վարչապետը հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ
Զելենսկին և Կոբախիձեն վերջին տարիների ընթացքում առաջին անգամ հանդիպել են Երևանում
15:05
Զելենսկին և Կոբախիձեն վերջին տարիների ընթացքում առաջին անգամ հանդիպել են Երևանում
Չենք փոխի մեր աշխատելաձևն ու այն դիրքորոշումը. Մեցոլան հակադարձել է Ալիևին
14:50
Չենք փոխի մեր աշխատելաձևն ու այն դիրքորոշումը. Մեցոլան հակադարձել է Ալիևին
Մակրոնի հայտարարությունը երեսպաշտության թարմ և տիպիկ օրինակ է. Աշոտյան
14:29
Մակրոնի հայտարարությունը երեսպաշտության թարմ և տիպիկ օրինակ է. Աշոտյան
Երբ Հայաստանը միջազգային լրահոսի ուշադրության կենտրոնում է՝ դրական համատեքստում․ Թունյան
14:07
Երբ Հայաստանը միջազգային լրահոսի ուշադրության կենտրոնում է՝ դրական համատեքստում․ Թունյան
«Իբրև թե, մինչև հիմա Հայաստանի տեղը չգիտեին»․ Արցախի հաղթանակով, բոլորն էլ գիտեին Հայաստանի տեղը
13:45
«Իբրև թե, մինչև հիմա Հայաստանի տեղը չգիտեին»․ Արցախի հաղթանակով, բոլորն էլ գիտեին Հայաստանի տեղը