Լրահոս 24/7
19.07.2023

Թուփաքի գործով նոր մանրամասներ են ի հայտ եկել. տուն է խուզարկվել

Թուփաքի գործով նոր մանրամասներ են ի հայտ եկել. տուն է խուզարկվել

Ոստիկանությունը երկուշաբթի գիշերը խուզարկել է Լաս Վեգասի տարածքում գտնվող մի տուն, որը կապված է ամերիկացի ռեփեր Թուփակ Շաքուրի սպանության (այդ ժամանակ 25 տարեկան էր) երկար քննվող գործի հետ։ Գրել է ABC-ն՝ հղում անելով ոստիկանության տեղեկատվությանը։

Լաս Վեգասի ոստիկանության բաժանմունքը հաստատել է, խուզարկությունն իրականացվել է հուլիսի 17-ին Հենդերսոն քաղաքում։

Նաև Մաքավելի մականունով հայտնի ռեփերը մահացել է 1996 թվականի սեպտեմբերի 13-ին կրակոցների հետևանքով ստացած վնասվածքներից։

Լաս Վեգասում տեղի ունեցած սպանության գործով դետեկտիվներն ու դատախազները որոշել են, որ  բավականաչափ տեղեկատվություն ունեն երկուշաբթի երեկոյան դատարանի կողմից լիազորված խուզարկություն սկսելու համար, ABC News-ին հայտնել է հետաքննության մասին տեղեկացված պաշտոնյան:

Խուզարկությունն իրականացվել է ժամը 22։00-ի սահմաններում տեղական ժամանակով, Լաս Վեգասի ոստիկանության հատուկ զինված ու մարտավարության թիմով (SWAT): Խուզարկությունն իրականացվել է մեծ աղմուկով, ոստիկաններն օգտագործել են բարձախոսներ ու լույսեր: Քննիչների կողմից փնտրվող իրերի թվում են եղել ստացիոնար, դյուրակիր համակարգիչներ և հոդվածներ Թուփակի և նրա մահվան մասին: Գործով ապացույցներն այժմ ներկայացվում են Լաս Վեգասի մեծ ատենակալներին:

Որևէ մեկին մեղադրանք չի առաջադրվել։ Սպասվում է, որ հետաքննությունը կշարունակվի շաբաթներ, ամիսներ: Քննիչները վաղուց ենթադրում էին, որ «Մաքավելիի» ուղղությամբ կրակած անձը, հավանաբար, արդեն մահացած է, սպանությունից 2 տարի անց դարձել է առանձին հրաձգության զոհ:

Ընթացիկ հետաքննությունը, հնարավոր է, հանգեցնի որոշման, թե ով է եղել մեքենայում զինված անձի հետ, երբ կրակոցները տեղի են ունեցել: Դա կարող է հանգեցնել նրան, որ ինչ-որ մեկին մեղադրեն որպես հանցակից: Սակայն անանուն մնացած պաշտոնյան ABC-ին ասել է, որ մեղադրանք ներկայացնելու որոշումներ դեռ չեն կայացվել։

Ամերիկացի ռեփերի սպանության հետաքննությունը, ավելի քան 20 տարի չավարտված մնալուց հետո, նոր թափ է ստացել 2018 թվականից հետո, ABC News-ին ասել է պաշտոնյան։

Դետեկտիվները նորից ներգրավվել են գործին այն բանից հետո, երբ Netflix-ը ցուցադրել է «Չլուծված. Թուփակի և Բիգիի սպանությունները» 2018-ին և «Քոմփթոնի փողոցային լեգենդը» գիրքը, որը հեղինակել է Դուան Քիթ Դևիսը՝ Քեֆֆ Դին։ Վերջինս ասել է, որ ինքը 1996 թվականին տեղի ունեցած կրակոցների 2 կենդանի ականատեսներից մեկն է։

Հիփ-հոփի հայտնի արտիստը գնդակահարվել է 1996 թվականի սեպտեմբերի 7-ին Լաս Վեգասում ու 6 օր անց մահացել հիվանդանոցում:

Թուփակն իր երկարամյա երաժշտական գործընկեր, 1990-ականներին երաժշտության ազդեցիկ դեմքերից Սյուջ Նայթի հետ եղել էր Վեգասում՝ բռնցքամարտի հանդիպման (Բրյուս Սելդոնն ընդդեմ Մայք Թայսոնի, որը ռեփերի ընկերն էր), այն օրը, երբ իր վրա կրակել են: Նա եղել է սև BMW սեդանի մեջ Լաս Վեգասի բուլվարում, երբ սպիտակ Cadillac-ը կանգնել է կողքին ու կրակ բացել:

Գործով ձերբակալվածներ չկան։

Ամիսներ անց՝ 1997 թվականի մարտի 9-ին, ռեփեր Քրիստոֆեր Ուոլիսը`մականունը Notorious B.I.G., գնդակահարվել ու սպանվել էր Լոս Անջելեսում: Այս սպանությունը կապվում է Թուփաքի սպանության հետ ու նույնպես բացահայտված չէ: Նախկին ընկերներն այդ շրջանում թշնամական հարաբերություններ ունեին, այդ շրջանում հիփ-հոփ աշխարհը բաժանված էր Արևմտյան և Արևելյան ափերի։

Լրահոս
Դուք ընդդիմադիր հայացքներ ունեցողներին տեղեկանք չեք տրամադրում. Անդրանիկ Գևորգյան
11:54
Դուք ընդդիմադիր հայացքներ ունեցողներին տեղեկանք չեք տրամադրում. Անդրանիկ Գևորգյան
Մարտի 1-ին Գոռը կանգնած էր ձկան խանութի մոտ, ուղղակի նայում էր, բայց զոհվեց կրակոցից. Քլոյանը՝ Քոչարյանին
11:30
Մարտի 1-ին Գոռը կանգնած էր ձկան խանութի մոտ, ուղղակի նայում էր, բայց զոհվեց կրակոցից. Քլոյանը՝ Քոչարյանին
Ուկրաինական ԱԹՍ-ները կրկին հարվածել են Wildberries-ի կենտրոնի
11:21
Ուկրաինական ԱԹՍ-ները կրկին հարվածել են Wildberries-ի կենտրոնի
ԱՄՆ-ն, Իրանն ու Օմանը մոտ են համաձայնագրին
11:09
ԱՄՆ-ն, Իրանն ու Օմանը մոտ են համաձայնագրին
ՀՀ տիրապետմանը կվերադարձվի «Դիլիջան» ազգային պարկի տարածքում գտնվող հողատարածք
11:06
ՀՀ տիրապետմանը կվերադարձվի «Դիլիջան» ազգային պարկի տարածքում գտնվող հողատարածք
Հայկ Կոնջորյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահ
17:12
Հայկ Կոնջորյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահ
Քննարկում են Վահագն Ալեքսանյանի թեկնածությունը
16:35
Քննարկում են Վահագն Ալեքսանյանի թեկնածությունը
Վանաձոր և Գյուլագարակ համայնքներին է վերադարձվել 12 հողատարածք
16:24
Վանաձոր և Գյուլագարակ համայնքներին է վերադարձվել 12 հողատարածք
Ուզբեկստանի նախագահը շնորհավորել է Փաշինյանին
16:05
Ուզբեկստանի նախագահը շնորհավորել է Փաշինյանին
«Դուք վախ ունեք, որ ես կբարձրանամ էստեղ». Հայկ Կոնջորյանը՝ «Հայաստան» խմբակցությանը
15:50
«Դուք վախ ունեք, որ ես կբարձրանամ էստեղ». Հայկ Կոնջորյանը՝ «Հայաստան» խմբակցությանը
Ադրբեջանի առաջարկած ՀՀ Սահմանադրության տարբերակը մեր դրական գնահատականին չի արժանանա. Նարեկ Կարապետյան
15:33
Ադրբեջանի առաջարկած ՀՀ Սահմանադրության տարբերակը մեր դրական գնահատականին չի արժանանա. Նարեկ Կարապետյան
Իրանն ու Օմանը մոտ են Հորմուզի նեղուցի վերաբացման շուրջ համաձայնությանը
15:17
Իրանն ու Օմանը մոտ են Հորմուզի նեղուցի վերաբացման շուրջ համաձայնությանը
Ապօրինի միգրանտների պահման կենտրոն ստեղծելու հարց ՀՀ-ի հետ չի քննարկվել. ԱԳՆ
15:09
Ապօրինի միգրանտների պահման կենտրոն ստեղծելու հարց ՀՀ-ի հետ չի քննարկվել. ԱԳՆ
Աշնանը Հայաստանի համար սպասվում են ծանր զարգացումներ․ Իշխան Սաղաթելյան
14:50
Աշնանը Հայաստանի համար սպասվում են ծանր զարգացումներ․ Իշխան Սաղաթելյան
Պետք է երազեք, որ ես մնամ պայքարի մեջ. Կարապետյան
14:34
Պետք է երազեք, որ ես մնամ պայքարի մեջ. Կարապետյան