Եվրոպական խորհրդի Քաղաքական և անվտանգության հարցերի հանձնաժողովը հավանություն է տվել Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությանն աջակցելու՝ Կանադայի առաջարկին։
Հանձնաժողովի որոշման մեջ նշվում է, որ Կանադայի ներդրումը Հայաստանում Եվրոպական միության առաքելությանը նշանակալի է համարվում։
Նշվում է նաև, որ որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից։