Categories: Facebook

Միակ արժեքը, որի մասին դուք կարող եք խոսել, փողն է. Ռուբեն Ռուբինյան

Միակ արժեքը, որի մասին դուք կարող եք խոսել, փողն է, միակ տոնը, որը կարող եք շնորհավորել՝ Թալանչու օրը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով Անկախության տոնի առթիվ ՀՀ երկրորդ և երրորդ նախագահների ուղերձներին:

«Թավշյա հեղափոխությունից հետո անդադար ականատես ենք լինում, թե ինչպես են հեռացված կոռուպցիոն ռեժիմի ներկայացուցիչները և նրանց հետ փոխկապակցված անձինք խոսում ավանդական, ազգային արժեքներից, ազդարարում դրանց սպառնացող վտանգների մասին։ Մերժված Ս․ Սարգսյանի և ամբաստանյալ Ռ․ Քոչարյանի՝ Անկախության օրվան նվիրված երեկվա «ուղերձներն» այս մարտավարության վառ օրինակն էին։

Կոռուպցիոն համակարգեր ստեղծած ու հովանավորած, ընտրակաշառքի միջոցով մի ամբողջ ժողովրդի շղթայած, ընտանիքներով հարստացած, ազատ մամուլ ճնշած, առած, դրանով տարիներ շարունակ հանրությանը աղբ ու մանիպուլյացիա մատուցած, արտագաղթի արդյունքում երկիրն ամայացրած անձինք խոսում են ազգային, ավանդական արժեքներից։ Ինչու են խոսում՝ որովհետև ուրիշ ասելու բան չունեն։

Սա, երեսպաշտության գագաթնակետն է, բարեկամներ։

Միակ արժեքը, որի մասին դուք կարող եք խոսել, փողն է, միակ տոնը, որը կարող եք շնորհավորել՝ Թալանչու օրը։

Վերադարձ հնին չի լինելու, գաղջը վերջացել է, ազատ ու ժողովրդավարական Հայաստանը շարժվելու է առաջ»,- գրել է նա։

editors

Recent Posts

Ջո Բայդենը նամակ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նամակ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նամակում ասվում է հետևյալը՝…

5 mins ago

Հաջիևն ու Բայրամովը դեսպանների հետ քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը և երկրի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել են մուսուլմանական երկրների դեսպանների…

3 hours ago

ԱՄՆ նախագահի հատուկ օգնականը ժամանել է Հայաստան

Հոկտեմբերի 22-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԱՄՆ նախագահի հատուկ օգնական, ազգային անվտանգության…

4 hours ago

Մեկնարկել են Պուտին-Ծինփին բանակցությունները

Կազանում մեկնարկել են Ռուսաստանի և Չինաստանի նախագահների բանակցությունները։ ՌԴ նախագահը հայտարարել է, որ Մոսկվայի և…

4 hours ago

«Հըզբոլլահ»-ը ստանձնել է Նեթանյահուի տան վրա հարձակման պատասխանատվությունը

Լիբանանյան «Հըզբոլլահ» խմբավորումը ստանձնել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի տան վրա անօդաչու թռչող սարքով հարձակման…

4 hours ago

«Սա ամենագեղեցիկ բանն է, որ կարող էր պատահել մեր սերնդի հետ». Գուրգեն Արսենյան

Հոկտեմբերի 18-ին Մոսկվայում տեղի է ունեցել հանդիսավոր ընդունելություն՝ նվիրված Հայաստանի անկախության օրվան: Իր ելույթում ՌԴ-ում…

4 hours ago