Մոսկվայում մեկնարկել է ՌԴ, ՀՀ և ԱՀ ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումը։
Իր բացման խոսքում Լավրովը նշել է, որ աշխատելու ենք եռակողմ հայտարարությունների կատարման ուղղությամբ, այն է Ղարաբաղի հարցի կարգավորման, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման և եռակողմ հայտարարությունների ամբողջական հարգման ու կատարման համար։ Ռուսաստանը հետաքրքրված է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հարցում։
Իր հերթին Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը նշել է. որ «Անկեղծորեն պետք է ասենք որ բանակցությունների արդյունքները զիջում են բանակցային գործընթացի բուն դինամիկային։ Բայց երևի սխալ կլիներ ասել որ դրական արդյունքներ չկան։ Այսօր կարծում եմ մտքերի փոխանակում կանենք և հայկական կողմի հետ կքննարկենք խաղաղության պայմանագրի մնացած հոդվածները»։
Ի պատասխան ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ասել է, որ «Լեռնային Ղարաբաղում իրավիճակը ժամ առ ժամ ավելի է լրջանում։ Ո’չ մթերք, ո’չ դեղորայք։ Եթե մեզ չհաջողվի լուծում գտնել, և Ադրբեջանը չդադարեցնի շրջափակումը, հումանիտար աղետը բացասական հետևանքներ կունենա նաև բանակցային գործընթացի վրա։ Որոշ հարցերում կան կոնկրետ արդյունքներ, իսկ որոշ հարցերում՝ համաձայնության հասնելու հեռանկարներ։ Բայց կան խնդիրներ, որտեղ կողմերի դիրքորոշումները դեռ հեռու են»։
Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանն արձագանքել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի…
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը «ԿԱԲԱՐԿՈ», «ԴԻՋԻԹԵՅՆ», «ԳՈՒԴ ՍՈՖԹ» ՍՊԸ-ների և «ՍՈՖԹ ԿՈՆՍՏՐԱԿՏ» ՓԲԸ-ի նկատմամբ նշանակել է…
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել, տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը,…
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր…
ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունենում, այս մասին հայտնել…
Սփյուռքին ուղղված ծրագրերի մասին խոսելիս ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է կրթամշակութային աջակցությանը, մասնավորապես՝ դասագրքերի…