Հասարակություն

Խաչատրյանների՝ Լոս Անջելեսի տունը բռնագանձելու կապակցությամբ ԱՄՆ օգնության միջնորդություն է ուղարկվել

Ֆիանսների նախկին նախարարի և ՊԵԿ նախագահի պաշտոնները զբաղեցրած Գագիկ Խաչատրյանի ընտանիքին պատկանող ԱՄՆ-ում գտնվող առանձնատան բռնագանձման քրգործի շրջանակներում իրավական օգնության միջնորդություն է ուղարկվել Միացյալ Նահանգների իրավասու մարմիններին։

Այս մասին Factor.am -ի գրավոր հարցմանն ի պատասխան տեղեկացրել են Գլխավոր դատախազությունից։ 2022 թվականի մայիսին տեղեկացրել էինք, որ ԱՄՆ-ի իրավապահները Գագիկ Խաչատրյանին և նրա որդիներին՝ Գուրգեն և Արտյոմ Խաչատրյաններին պատկանող շքեղ առանձնատան բռնագանձման գործընթաց են սկսել: Այն գտնվում է Լոս Անջելեսի թանկարժեք առանձնատների թաղամասում:

Առանձնատան արժեքը գնահատվում է շուրջ 63,5 մլն դոլար․ Խաչատրյանները հենց այս գնով են այն վաճառքի հանել՝ այն դեպքում, երբ, ամերիկյան պաշտոնական աղբյուրների փոխանցմամբ, տունը 2011 թվականին գնել են 14,4 միլիոն դոլարով։ Իրավապահները պնդում են, որ Խաչատրյաններն այս առանձնատունը գնել են կոռուպցիոն ճանապարհով։

Այս տարվա հունվարին դատարանում Գագիկ Խաչատրյանը հրաժարվել էր պատասխանել Factor TV-ի՝ առանձնատանը և նրա մյուս կարողությունների վերաբերյալ հարցերին։ Գագիկ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրված միլիոնավոր դոլարների չարաշահման, կաշառք վերցնելու և փողերի լվացման համար։ Խոսքը 41 միլիոն դոլարի մասին է։ Գլխավոր դատախազությունը Խաչատրյանին մեղադրում է նաև ապօրինի ճանապարհով հարստանալու համար։

Գագիկ Խաչատրյանից և նրան փոխկապակցված 20-ից ավելի անձանցից բռնագանձման ենթակա է 210 անշարժ գույք, որից 60-ը՝ Երևան քաղաքում: Բացի այդ, Դատախազությունը պահանջում է բռնագանձել 14 տրանսպորտային միջոց, մասնակցություն իրավաբանական անձ հանդիսացող 33 կազմակերպությունում, նաև ավելի քան 40 միլիարդ դրամ։

Ինքը՝ Խաչատրյանը, Factor TV-ի հետ զրույցում այս մեղադրանքներն անհիմն է համարել։

Թիվ 1

Recent Posts

Ադրբեջանի ՊՆ կրկին ապատեղեկատվություն է տարածել

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել, տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը,…

12 hours ago

Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱԶԲ Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր տնօրենին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր…

14 hours ago

Թրամփն ու Պուտինը բանակցություններ են վարում

ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունենում, այս մասին հայտնել…

14 hours ago

Սփյուռքի 298 կրթական հաստատությունների տրամադրվել է 31 հազար դասագիրք

Սփյուռքին ուղղված ծրագրերի մասին խոսելիս ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է կրթամշակութային աջակցությանը, մասնավորապես՝ դասագրքերի…

14 hours ago

ՀՀ դեսպանը հանդիպել է ԻԻՀ արդարադատության նախարարի հետ

ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ արդարադատության նախարար Ամին Հոսեյն Ռահիմիի հետ: Հանդիպման ընթացքում…

14 hours ago

Ստեփանավանում հրշեջ-փրկարարական նոր կայան է բացվել

Ժամանակակից ստանդարտներին համապատասխան շենքային պայմաններ, տեխնիկական հագեցվածություն, արագ արձագանքման նոր հնարավորություններ. մարտի 17-ին տեղի է…

15 hours ago