Իսրայելում երեկվանից վերսկսվել են բողոքի փողոցային ցույցերը՝ ընդդեմ դատաիրավական փոփոխությունների, որոնց առաջին մասը մի քանի օր առաջ հաստատվել էր երկրի խորհրդարանի կողմից։ Հազարավոր մարդիկ հավաքվել էին Թել Ավիվում՝ կառավարական շենքերի մոտ։
Հուլիսի 24-ին Իսրայելի խորհրդարանի՝ Քնեսեթի կողմից ընդունված դատաիրավական փոփոխությունների փաթեթի առաջին օրինագիծը սահմանափակում է Գերագույն դատարանի լիազորությունները՝ բեկանելու կառավարության որոշումները: Ընդդիմադիր խորհրդարանականները բոյկոտել են օրինագծի քվեարկությունը, կողմ է քվեարկել իշխող կոալիցիայի 64 պատգամավոր։ Սա բավարար էր փաստաթղթի ընդունման համար։ Բարեփոխումը քննադատողները կարծում են, որ փոփոխությունները հնարավորություն են ստեղծում իշխանության չարաշահման համար՝ հանելով իշխանության վերահսկման ամենաարդյունավետ մեխանիզմներից մեկը։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել, տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը,…
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր…
ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունենում, այս մասին հայտնել…
Սփյուռքին ուղղված ծրագրերի մասին խոսելիս ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է կրթամշակութային աջակցությանը, մասնավորապես՝ դասագրքերի…
ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ արդարադատության նախարար Ամին Հոսեյն Ռահիմիի հետ: Հանդիպման ընթացքում…
Ժամանակակից ստանդարտներին համապատասխան շենքային պայմաններ, տեխնիկական հագեցվածություն, արագ արձագանքման նոր հնարավորություններ. մարտի 17-ին տեղի է…