Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներն այսօր՝ հուլիսի 28-ին, այցելել են Սյունիքի մարզի Կոռնիձոր բնակավայր՝ Լաչինի միջանցքի սկզբնամաս, որտեղ արդեն մի քանի օր է հումանիտար օգնություն տեղափոխող բեռնատարներն անշարժ կանգնած են։
Նրանց ուղեկցել են ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ու Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները՝ ՄԻՊ աշխատակազմի գլխավոր քարտուղար Նինա Փիրումյանն ու Միջազգային համագործակցության վարչության պետ Աննա Կարապետյանը։ Նրանք շրջել են տեղանքում, հեռվից իրականացրել սահմանի մշտադիտարկում։
Իրավիճակի վերաբերյալ Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կառույցների ներկայացուցիչներին ընդհանուր տեղեկություններ են տրամադրել Արտաքին գործերի, Առողջապահության, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարների տեղակալները, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ու ՄԻՊ աշխատակազմը։
Աննա Կարապետյանը ներկայացրել է խնդրի շուրջ Պաշտպանի կողմից իրականացվող շարունակական փաստահավաք աշխատանքները։
Բացի այդ, ՄԻՊ ներկայացուցիչը նշել է, որ ստացված տեղեկատվությունը պարբերաբար փոխանցվում է մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կառույցներին՝ կոչ անելով անհրաժեշտ ջանքեր գործադրել Լաչինի միջանցքի արգելափակումը վերացնելու ուղղությամբ։
Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը 200% մաքսատուրք կսահմանի ԵՄ բոլոր գինիների, շամպայնի և ալկոհոլային…
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, նշելով, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է…
ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի նախաձեռնությամբ, «Օրբելի» վերլուծական կենտրոնի համակարգմամբ մարտի 10-12-ը…
Մոսկվայում մեկնարկել են Ռուսաստանի և Բելառուսի նախագահների հանդիպումը։ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, թե ԱՄՆ-ն Ուկրաինայի…
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարել է Կուրսկի մարզի Սուջա քաղաքը գրավելու մասին, որը Ուկրաինայի զինված…
Հացադուլը ոչ միայն բողոքի, այլ անարդար դատավարության ու իրավիճակի վրա ուշադրություն հրավիրելու միջոց էր. Ռուբեն…