Բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա չունեցող և բժշկական կրթություն չունեցող անձանց կողմից բուժծառայությունների մատուցման խնդիրն արդիական է բոլոր ժամանակներում:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից՝ համապատասխան լիցենզիա չունեցող ոչ մի կազմակերպություն իրավունք չունի բժշկական ծառայություն մատուցելու:
Խնդիրներից խուսափելու համար առողջապահության նախարարությունը հորդորում է առողջությունը վստահել միայն լիցենզավորված կազմակերպությունների բուժաշխատողներին, քանի որ դեռ կան կազմակերպություններ և մարդիկ, որոնք փորձում են շրջանցել օրենքը և մատուցել բժշկական օգնության ծառայություններ` չունենալով դրա համար համապատասխան լիցենզիա և բժշկական կրթություն (ի թիվս այլնի` կոսմետոլոգիական տեսակով):
Առողջապահության նախարարության գերակա նպատակը պացիենտների իրավունքների պաշտպանությունն է, ինչի համար էլ բժշկական օգնության և սպասարկման իրականացումը ենթակա է լիցենզավորման, իսկ բուժաշխատողի մասնագիտական գործունեությունը` հավաստագրման:
Կառավարության որոշման համաձայն` բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիայի պատճենները բժշկական հաստատությունները պարտավոր են փակցնել սպառողների համար տեսանելի հատվածում:
Դրանց բացակայության պարագայում պացիենտը կարող է պահանջել և ծանոթանալ կազմակերպության լիցենզիայի մասին տեղեկատվությանը:
Այդպիսին չլինելու դեպքում` քաղաքացին կարող է հրաժարվել բուժծառայություններից և այդ մասին գրավոր տեղեկացնել Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին կամ Առողջապահության նախարարությանը:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համագործակցության զարգացման…
Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Մերի Մոսինյանը 2024 թվականի փետրվարի 1-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր…
Մարտի 12-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել շնորհանդես-քննարկում՝ ՀՀ պաշտպանության նախարարությունում հաշվապահական հաշվառման…
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Չեռնոգորիայի մարդու և…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել…
Ի զորակցություն Ռուբեն Վարդանյանի հացադուլ հայտարարած Մանե Թանդիլյանը քիչ առաջ ասուլիսի ժամանակ հայտարարեց՝ Ռուբեն Վարդանյանի…