Լրահոս 24/7

ԱՄՆ-ը, ՆԱՏՕ-ն և Ուկրաինան հրաժարվում են բանակցել ՌԴ-ի հետ․ Պուտին

ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն հրաժարվում են բանակցել Ռուսաստանի հետ բոլոր երկրների համար հավասար անվտանգության ապահովման հարցի շուրջ, իսկ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին օրենսդրորեն սահմանել է Ռուսաստանի հետ բանակցելու անհնարինությունը։

Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստան-Աֆրիկա երկրորդ գագաթնաժողովի լիագումար նիստում, գրել է ТАСС-ը։

«Բոլոր հակասությունները պետք է լուծվեն բանակցություններով, բայց խնդիրն այն է, որ նրանք հրաժարվում են մեզ հետ բանակցել:

Հակամարտության հիմքում ընկած է ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի կողմից Ռուսաստանի անվտանգությանը սպառնացող վտանգների ստեղծումը, և նրանք հրաժարվում են բոլորի, այդ թվում՝ Ռուսաստանի համար, հավասար անվտանգություն ապահովելու հարցերով բանակցություններից։

Իսկ ինքը՝ Ուկրաինան, ավելի ճիշտ՝ ներկայիս ուկրաինական վարչակարգը, հրաժարվում է բանակցություններից։

Այդ մասին պաշտոնապես հայտարարվել է, և Ուկրաինայի նախագահն ընդունել է այդ հարցի վերաբերյալ համապատասխան հրամանագիր, որն արգելում է բանակցությունները»,- ասել է Պուտինը։

Նա ընդգծել է, որ բազմիցս հայտարարել է բանակցություններին Ռուսաստանի պատրաստակամության մասին, սակայն «Մոսկվան չի կարող պարտադրել»։

Պուտինը շնորհակալություն է հայտնել իր աֆրիկացի գործընկերներին այս խնդրին ցուցաբերած ուշադրության համար ու հավելել, որ «անհրաժեշտ է երկխոսություն վարել մյուս կողմի հետ»։

Թիվ 1

Recent Posts

Հայաստանն ագրեսիայի մտադրություններ չունի․ Միրզոյան

Հնդկաստան պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել տեղական՝ արտաքին քաղաքական…

14 hours ago

Meta-ն սկսում է փորձարկել իր առաջին ներքին AI ուսուցման չիպը

«Մետա»-ն փորձարկում է արհեստական բանականության համակարգերի ուսուցման համար իր առաջին «տնային» չիպը։ Այս քայլը կարևոր…

15 hours ago

Երուսաղեմի հայոց պատրիարքարանը կոչով դիմել է միջազգային հանրությանը

Երուսաղեմի հայոց պատրիարքությունը կոչով դիմել է միջազգային հանրությանը, կառավարություններին, կրոնական և մարդասիրական կազմակերպություններին, անհատներին` նրանց…

15 hours ago

Միակ տրամաբանական ելքն այն է, որ Կանադան դառնա մեր թանկագին նահանգը. Թրամփ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է կանադական պողպատի և ալյումինի մաքսատուրքերը հասցնել 50%-ի՝ ի պատասխան…

15 hours ago

Վարչապետը հարցազրույց է տվել թուրքական լրատվամիջոցներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչներին. այդ մասին տեղեկացրել է սոցիալական ցանցի…

16 hours ago

Սրբուհի Գալյանն ու Վրաստանի դեսպանը փոխգործակցության հարցեր են քննարկել

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին:…

16 hours ago