ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պարտականությունները կատարող Արթուր Մարտիրոսյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Հունգարիայի արտակարգ և լիազոր դեսպան Աննա Մարիա Շիկոյին:
Արթուր Մարտիրոսյանը ողջունել է դեսպանին և կարևորել ԿԳՄՍ նախարարության համակարգման ոլորտներում հայ-հունգարական համագործակցությունը:
«Հունգարիայի հետ մեր առնչությունները պատմական խոր արմատներ ունեն: Կարծում եմ՝ Ձեր այցով մենք նոր շունչ կհաղորդենք այդ հարաբերություններին: ԿԳՄՍ նախարարությունը շատ կարևոր ոլորտներ է համակարգում՝ ուղղված մարդկային կապիտալին, ու այս առումով համագործակցության լայն հեռանկարներ կան ինչպես կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, այնպես էլ երիտասարդության ոլորտներում»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը:
Արթուր Մարտիրոսյանը, անդրադառնալով ոլորտային համագործակցությանը, առաջարկել է դիտարկել հայոց լեզու, գրականություն և հայագիտական առարկաների դասավանդման ծրագրի իրականացումը Հունգարիայի պետական համալսարանում: Անդրադարձ է կատարվել Բուդապեշտի Պետեր Պազմանի անվան կաթոլիկ համալսարանում հայագիտական հետազոտությունների թեմային և դրա զարգացմանը: Կողմերը քննարկել են նաև ՀՀ բուհերից մեկում հունգարագիտության զարգացման հեռանկարները՝ այս համատեքստում դիտարկելով հունգարերեն և հունգարական մշակույթ դասավանդողի՝ Հայաստան գործուղելու հնարավորությունը։
Անդրադառնալով մշակույթի ոլորտում համագործակցության հեռանկարներին՝ Արթուր Մարտիրոսյանը տեղեկացրել է, որ համաձայնեցման փուլում է «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հունգարիայի Հանրապետության մշակույթի և նորարարությունների նախարարության միջև մշակույթի բնագավառում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագրի նախագիծը: Փոխնախարարը հույս է հայտնել, որ դրա ստորագրումից հետո հնարավոր կլինի քննարկել և պլանավորել մշակութային միջոցառումներ՝ համերգներ, ցուցահանդեսներ և այլն:
Արթուր Մարտիրոսյանն առաջարկել է նաև դիտարկել սպորտի և երիտասարդության ոլորտներում փոխգործակցությունը զարգացնելու հնարավորությունը, մասնավորապես՝ իրականացնելով մարզիչների և մարզիկների փոխանակման ծրագրեր, մարզական համատեղ հավաքներ և սեմինարներ, սպորտային բժշկության ոլորտի, ինչպես նաև երիտասարդների շարժունության զարգացման համատեղ ծրագրեր, այդ թվում՝ փորձի փոխանակում:
ՀՀ-ում Հունգարիայի արտակարգ և լիազոր դեսպան Աննա Մարիա Շիկոն շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և կարևորել Հայաստանի հետ ոլորտային համագործակցության հեռանկարները: Դեսպանն ընդգծել է՝ կրթությունն երկրի ապագան է, հետևաբար Հունգարիան հսկայական ներդրումներ է կատարում այդ ոլորտում։ Դեսպանը կարևորել է ինչպես Հայաստանում հունգարերենի տարածմանն ու ուսումնասիրմանն ուղղված քայլերը, այնպես էլ Հունգարիայում հայերենի ուսուցման հնարավորությունների ստեղծումը:
Կողմերն անդրադարձել են նաև «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարարության միջև 2023-2025թթ. «Stipendium Hungaricum» կրթաթոշակային ծրագրի շրջանակում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագրին, որը փոխհամաձայնեցման փուլում է:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր՝ ի նպաստ հայ-հունգարական հարաբերությունների զարգացմանն ու խորացմանը:
Դրույթները վերաբերում են խաղաղության համաձայնագիրը ուժի մեջ մտնելուց հետոյին: Չնայած ընդհանուր տրամաբանությունն այն է, որ…
Ադրբեջանի ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որը վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրին։…
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղեկալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրում է․ Խաղաղության համաձայնագրով ՀՀ…
Լրագրող Թաթուլ Հակոբյանը գրել է. Հայաստան-Ադրբեջան տեքստը չեմ կարդացել (խաղաղություն բառը չեմ ուզում օգտագործել, որովհետև…
«Այո, Ադրբեջանին ճանապարհ տալու ենք։ Իսկ թե ինչպես ենք տալու, իմ հոդվածում մանրամասն ձևակերպված է»,-…
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը սոցցանցի իր էջում հայտնում է. «ՀՀ կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշմամբ…