Քաղաքականություն

Մենք հաստատակամ ենք շարունակել գործել հանուն մեր քաղաքի. Ավինյան

ՔՊ վարչության անդամ, Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Հանրային շահի գերակայության սկզբունքը որոշում է մեր ծրագրերի բնույթն ու առաջնահերթությունների դասակարգումը։ Այս մոտեցումը եղել է 5 տարի առաջ մեր նախընտրական ծրագրերում, այսօր էլ այն մեր աշխատանքի ու գալիք նախագծերի հիմքում է, դրանց անբաժանելի մասը։


Երևանի ավագանու առաջիկա ընտրությունների կապակցությամբ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության դրամահավաքը լավագույն առիթն էր ռետրոսպեկտիվ գնահատելու կատարված աշխատանքը և վերահաստատելու այդ աշխատանքը շարունակելու նոր հայտը՝ ուղղված մեր քաղաքացիներին։


Սա լինելու է Երևանում մեր աշխատանքի շարունակությունը, բայց արդեն այն տեմպերով ու մոտեցումներով, որ ունենք շուրջ մեկ տարի։ Միայն այդպես կարելի է անցյալում թողնել հուսահատության գազելներն ու մահվան վերելակները, ունենալ բարեկարգ այգիներ և բակեր ողջ քաղաքում, ապահովել մեր երեխաներին հիմնանորոգված մանկապարտեզներով, կառուցել նոր ճանապարհներ, կամուրջներ, ենթակառուցվածքներ։


Հետևաբար մենք հաստատակամ ենք շարունակել գործել հանուն մեր քաղաքի, շարունակել լսել մեր քաղաքացիներին և նրանց հետ միասին ոտք դնել վաղվա Երևան»։

Թիվ 1

Recent Posts

Որոնք են երկու կետերը, որ Բաքվի հետ համաձայնեցվել են

Դրույթները վերաբերում են խաղաղության համաձայնագիրը ուժի մեջ մտնելուց հետոյին: Չնայած ընդհանուր տրամաբանությունն այն է, որ…

11 hours ago

Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ խաղաղության պայմանագրի մասին

Ադրբեջանի ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որը վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրին։…

12 hours ago

ՀՀ սուվերեն տարածքից որևէ միջանցք կամ տարածք Ադրբեջանին չի տրվելու

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղեկալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրում է․ Խաղաղության համաձայնագրով ՀՀ…

12 hours ago

Արցախյան կարգավորման բոլոր տարբերակներից մենք ընտրեցինք վատագույնը

Լրագրող Թաթուլ Հակոբյանը գրել է. Հայաստան-Ադրբեջան տեքստը չեմ կարդացել (խաղաղություն բառը չեմ ուզում օգտագործել, որովհետև…

12 hours ago

Այո, Ադրբեջանին ճանապարհ տալու ենք. վարչապետ

«Այո, Ադրբեջանին ճանապարհ տալու ենք։ Իսկ թե ինչպես ենք տալու, իմ հոդվածում մանրամասն ձևակերպված է»,-…

12 hours ago

ՀՀ մարզպետների աշխատակազմերին կհատկացվի 916 միլիոն դրամ

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը սոցցանցի իր էջում հայտնում է. «ՀՀ կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշմամբ…

12 hours ago