Քաղաքականություն

«Ապավինում ենք մեր հայ բարեկամների իմաստնությանը». Դենիս Գոնչար

«Արևմուտքի երկրները կեղտոտ մեթոդներով շանտաժի են ենթարկում Հայաստանին՝ տրամադրելով Ռուսաստանի հետ գործընկերության դեմ»․ այս մասին «ՏԱՍՍ»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Դենիս Գոնչարը։

Ինչպես նշել Է դիվանագետը, այսօր Մոսկվայի և Երևանի միջև «արտաքին քաղաքական սերտ համակարգում» է հաստատվել ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի և ԱՊՀ-ի շրջանակներում, ինչպես նաև տարբեր միջազգային հարթակներում, առաջին հերթին՝ ՄԱԿ-ում:

«Իսկ եթե խոսենք Երևանի հետ հարաբերություններում ինչ-որ բացասական պահերի մասին, ապա դրանք պայմանավորված են առաջին հերթին ռուս-հայկական գործընկերությանը վնասելու՝ Արևմուտքի երկրների չդադարող փորձերով։ Գործի են դրվում ցանկացած, այդ թվում՝ բացարձակ կեղտոտ մեթոդներ՝ պատժամիջոցների շանտաժ, անբարեխիղճ մրցակցություն, ամորֆ խոստումներ, որոնցում, ինչպես ասում է հայկական ասացվածքը, «ավելի շատ ծուխ է, քան խորոված», – ընդգծել է Գոնչարը։

Նա նշել է, որ բոլորը կարող էին «աշխարհի տարբեր մասերում, այդ թվում՝ հետխորհրդային տարածքում, բազմիցս համոզվել, թե ինչով է ավարտվում արևմտյան բարեկամությունը․ «Ապավինում ենք մեր հայ բարեկամների իմաստնությանը։ Մենք տրամադրված ենք, ինչպես և նախկինում, լուծել բոլոր խնդրահարույց պահերը՝ դաշնակցային ճանապարհով, ուղիղ և անկեղծ երկխոսության շրջանակներում», – եզրափակել է դիվանագետը։

Թիվ 1

Recent Posts

Ջո Բայդենը նամակ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նամակ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նամակում ասվում է հետևյալը՝…

5 hours ago

Հաջիևն ու Բայրամովը դեսպանների հետ քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը և երկրի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել են մուսուլմանական երկրների դեսպանների…

8 hours ago

ԱՄՆ նախագահի հատուկ օգնականը ժամանել է Հայաստան

Հոկտեմբերի 22-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԱՄՆ նախագահի հատուկ օգնական, ազգային անվտանգության…

9 hours ago

Մեկնարկել են Պուտին-Ծինփին բանակցությունները

Կազանում մեկնարկել են Ռուսաստանի և Չինաստանի նախագահների բանակցությունները։ ՌԴ նախագահը հայտարարել է, որ Մոսկվայի և…

9 hours ago

«Հըզբոլլահ»-ը ստանձնել է Նեթանյահուի տան վրա հարձակման պատասխանատվությունը

Լիբանանյան «Հըզբոլլահ» խմբավորումը ստանձնել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի տան վրա անօդաչու թռչող սարքով հարձակման…

9 hours ago

«Սա ամենագեղեցիկ բանն է, որ կարող էր պատահել մեր սերնդի հետ». Գուրգեն Արսենյան

Հոկտեմբերի 18-ին Մոսկվայում տեղի է ունեցել հանդիսավոր ընդունելություն՝ նվիրված Հայաստանի անկախության օրվան: Իր ելույթում ՌԴ-ում…

9 hours ago