Թատրոնի և կինոյի դերասանուհի Տաթև Հովակիմյանը երեկ մասնակցում էր իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստին:
Երեկվա նիստում ներկայացվել է Երևանի ավագանու սպասվող ընտրություններում կուսակցության ընտրական ցուցակը, քննարկվել՝ ընտրություններին առնչվող կազմակերպչական բնույթի հարցեր։
«Հայկական ժամանակ»-ի՝ դերասանուհուն ուղղված հարցին, թե իր՝ այդ նիստին մասնակցելը խոսո՞ւմ է ՔՊ-ի ցուցակով ավագանու ընտրություններին մասնակցելու մասին, Տաթև Հովակիմյանը դրական պատասխան տվեց, նշեց, որ «Քաղաքացիական պայմանագրից» ստացել է ավագանու ցուցակում ընդգրկվելու առաջարկ և համաձայնել:
«Գտնում եմ՝ այդ կերպ հնարավորություն կունենամ իմ ներդրումը ունենալ քաղաքի մշակութային կյանքի զարգացմանը, քանի որ Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ կան բազմաթիվ մշակութային կազմակերպություններ»-նշել է դերասանուհին:
Ամբողջական նյութին կարող եք ծանոթանալ անցնելով հղումով՝ armtimes.com
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են 2026-2027 թվականների հարկաբյուջետային…
Ռուս զինվորականներն ավարտին են հասցնում Ուկրաինայի զինված ուժերի ջախջախումը սահմանային Կուրսկի մարզում․ հայտարարել Է նախագահ…
Չնայած խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունների ավարտին, այն ստորագրելու համար անհրաժեշտ է Հայաստանի Սահմանադրության մեջ…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է. «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է…
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինը…
Հայաստանում եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի շրջանակում արդեն 12 հազար քաղաքացի լրացրել է հայտարարագիրը: Այս մասին…