Արմեն Աշոտյանին այսօր տեղափոխել են Քննչական կոմիտե՝ քննչական գործողության կամ, ինչպես ասում են, ապացուցողական գործողության։
Այս մասին 168.am-ի հետ զրույցում հայտնել է Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի շահերի պաշտպան Տիգրան Աթանեսյանը։
«Լրացուցիչ հարցաքննությանը պարոն Աշոտյանը հրաժարվել է ցուցմունք տալ՝ պնդելով, որ քաղաքական հետապնդում է իրականացվում, որի պայմաններում ցուցմունք տալու որևէ իմաստ չկա, այսքանը։
Կարծում եմ՝ շուտով կալանքի երկարացման նիստն է լինելու և ձևական ցույց են տալու, իբր, ջանասիրություն են դրսևորում քննչական մարմինները։ Ըստ իս, այս ամենը զուտ սրա համար է տեղի ունեցել»,- եզրափակել է Տիգրան Աթանեսյանը։
Աղբյուրը հիշեցնում է, որ հունիսի 14-ին Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ « ԱԺ հարց ու պատասխանի հետքերով արդեն ավանդական դարձած ուղիղ եթեր չի մտնի, քանզի դավաճանը նախապատրաստվում է ստի, սրիկայությունների և կեղծիքի նոր ծավալը արտաթորել ամսի 20-ին 44-օրյա պատերազմի հանգամանքները սվաղող հանձնաժողովի նիստում: Ուստի ՖԲ ուղիղ եթեր կմտնի հենց այդ օրը»։
Սակայն հաջորդ օրը՝ հունիսի 15-ին, նրան ձերբակալեցին, ապա դատարանի որոշմամբ կալանավորեցին։
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համագործակցության զարգացման…
Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Մերի Մոսինյանը 2024 թվականի փետրվարի 1-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր…
Մարտի 12-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել շնորհանդես-քննարկում՝ ՀՀ պաշտպանության նախարարությունում հաշվապահական հաշվառման…
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Չեռնոգորիայի մարդու և…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել…
Ի զորակցություն Ռուբեն Վարդանյանի հացադուլ հայտարարած Մանե Թանդիլյանը քիչ առաջ ասուլիսի ժամանակ հայտարարեց՝ Ռուբեն Վարդանյանի…