Լրահոս 24/7

Քննարկվել են բռնի տեղահանվածների աջակցության ծրագրերը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր նախարարությունում ընդունել է Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանական ԽՍՀ-ի և Նախիջևանի հայ փախստականների և բռնի տեղահանվածների հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին։ Այս մասին հայտնել է գերատեսչության մամուլի ծառայությունը։

Հանդիպման նպատակն էր «լսել ու վերհանել կազմակերպությունների կողմից հավաքագրված՝ աշխատանքի և սոցիալական պաշտպանության ու դրան հարակից ոլորտային խնդիրները, ներկայացնել իրենց առաջարկները և դիտարկումները»։

«Այս համատեքստում հիմնականում քննարկվել են սոցիալ-տնտեսական իրավունքներին՝ բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերին, իրականացված վերջին փոփոխություններին, աշխատանքի ապահովմանն առնչվող մի շարք հարցեր։

Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները հանդես են եկել առաջարկներով ու դիտարկումներով՝ գործող ծրագրերի լավարկման, նոր նախաձեռնությունների իրականացման հնարավորությունների վերաբերյալ։ Վերջիններիս կողմից հնչեցված առաջարկները հավաքագրվել են՝ նախարարության լիազորությունների շրջանակում առկա խնդիրները քննարկելու, իսկ այլ ոլորտներին առնչվող հարցերը գործընկեր գերատեսչություններին փոխանցելու նպատակով։

Կարևորվել է նման ձևաչափով հանդիպումների պարբերաբար անցկացումը. պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկա օրերին կազմակերպել առանձին քննարկումներ՝ ԱՍՀ նախարարության ներկայացուցիչների մասնակցությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։
Թիվ 1

Recent Posts

Ադրբեջանի ՊՆ կրկին ապատեղեկատվություն է տարածել

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել, տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը,…

12 hours ago

Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱԶԲ Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր տնօրենին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր…

13 hours ago

Թրամփն ու Պուտինը բանակցություններ են վարում

ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունենում, այս մասին հայտնել…

14 hours ago

Սփյուռքի 298 կրթական հաստատությունների տրամադրվել է 31 հազար դասագիրք

Սփյուռքին ուղղված ծրագրերի մասին խոսելիս ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է կրթամշակութային աջակցությանը, մասնավորապես՝ դասագրքերի…

14 hours ago

ՀՀ դեսպանը հանդիպել է ԻԻՀ արդարադատության նախարարի հետ

ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ արդարադատության նախարար Ամին Հոսեյն Ռահիմիի հետ: Հանդիպման ընթացքում…

14 hours ago

Ստեփանավանում հրշեջ-փրկարարական նոր կայան է բացվել

Ժամանակակից ստանդարտներին համապատասխան շենքային պայմաններ, տեխնիկական հագեցվածություն, արագ արձագանքման նոր հնարավորություններ. մարտի 17-ին տեղի է…

15 hours ago