X
Մենք սոց. ցանցերում

Facebook

Ակամա մտքիդ են գալիս իրենց սիրելի բռնապետի հայտնի խոսքերը՝ «իյա՞, իրո՞ք»․ Գորգիսյանը՝ ՀՀԿ-ականներին

ՀՀ ԱԺ պատգամավոր Գևորգ Գորգիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Երկար ժամանակ խուսափում էի հանրապետականների մաին խոսել, որովհետև համարում եմ, որ չի կարելի խփել ընկածներին։ Բայց կարծես թե այս ընկածները չեն գնահատում իմ մոտեցումն ու վերջին օրերին թիրախավորում են Լուսավոր Հայաստանին։ Ուստի ստիպված եմ խախտել լռությունս և խոսել։

Այսօր ժողովրդավարությունից խոսող հանրապետական նախկին գործընկերներիս ուզում եմ հիշեցնել մի քանի փաստ, երբ իրենք լռում և աջակցում էին․
– երբ դատական համակարգը վերածվել էր կաշառքով և/կամ քաղաքական պատվերով գործող հիմնարկների, որոնք ազատում էին մարդասպաններին և բանտարկում գումար չունեցողներին,
– երբ օրենքները փոխարինվում էին կիսագողական խաղի կանոններով,
– երբ մի քանի անհատների եկամուտի համար գրոշներով վաճառում էին մեր ընդերքն ու թունավորում բնակչությանը,
– երբ իշխանության մնալու համար վաճառում էիք երկրի ինքնիշխանությունը,
– երբ երկիրը բաժանել էին մարզպետների ու որոշ օլիգարխների միչև՝ դարձնելով նրանց փաշաներ՝ սեփական ժողովրդի գլխին,
– երբ պատմամշակութային արժեքներ էին վերացվում,
– երբ պետական գույքը բարբարոսաբար մեջ-մեջ էր արվում՝ սեփականաշնորհելով նույնիսկ մանկապարտեզները ։

Միգուցե նախկին գործընկերներս մոռացե՞լ են՝ ինչպես էին ՀՀ քաղաքացիները տոնում նրանցից ազատվելը։

Միգուցե մոռացե՞լ են, որ իրենք էին այդ ամենի մեղավորը։

Երևի մոռացե՞լ են, որ այնպես էին ուզուրպացրել քաղաքական համակարգը, որ անհնար էր դարձել ժողովրդավարական ճանապարհով իշխանափոխությունը։

Հիմա հանկարծ նրանք որոշել են, որ ժողովրդավարության կողմնակից են։
Ակամա մտքիդ են գալիս իրենց սիրելի բռնապետի հայտնի խոսքերը՝ “իյա՞, իրո՞ք”։

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս