X
Մենք սոց. ցանցերում

Հայաստան

Ծառուկյանի հայտարարագրած դրամական միջոցները կազմում են ԱԺ բոլոր պատգամավորների հայտարարագրած դրամական միջոցների 97%-ը

News.am-ը գրում է․

«ԱԺ մոնիտորինգն» ամփոփել է 7-րդ գումարման Ազգային ժողովի 2-րդ նստաշրջանի գործունեության դիտարկման արդյունքները: Ամփոփումը կազմվել է լրագրողական դիտարկումների, փորձագիտական վերլուծությունների և parliamentmonitoring.am կայքի վիճակագրական ծրագրի տվյալների համադրմամբ:

Ըստ այդ արդյունքերի՝ 7-րդ գումարման ԱԺ 2-րդ նստաշրջանի ընթացքում ընդունված 143 օրենքների 44%-ը (63) ընդունվել է արտահերթ նիստ-նստաշրջանների ընթացքում:

132 պատգամավորից հարց չի տվել ու ելույթ չի ունեցել 22-ը կամ պատգամավորների ընդհանուր թվի մոտավորապես 15 տոկոսը. նախորդ գումարման ընթացքում լուռ պատգամավորները կազմում էին խորհրդարանի գրեթե կեսը,- գրում է news.am-ը։

Ի տարբերություն նախորդ՝ 6-րդ գումարման Ազգային ժողովի, որտեղ կար 12 դոլարային միլիոնատեր, 7-րդ գումարման ԱԺ-ում դոլարային միլիոնատեր պատգամավորները 2-ն են, երկուսն էլ ԲՀԿ-ից:

ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հայտարարագրած դրամական միջոցների ընդհանուր ծավալը դրամային արտահայտությամբ կազմում է 99 մլրդ դրամ կամ ԱԺ բոլոր պատգամավորների հայտարարագրած դրամական միջոցների 97%-ը։

 

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս