X
Մենք սոց. ցանցերում

Հայաստան

Անկախության ռեյվը Գյումրիում․ МОСТ պրոմո-ի և Basement-ի հայ-ռումինական համատեղ event-ը

MOCT և The Basement ընկերությունների համատեղ գործընկերության և սեփական ուժերի շնորհիվ՝ Սեպտեմբերի 21-ին, ՀՀ Անկախության օրվա առիթով՝ Գյումրիի ժողովրդական ճարտարապետության, քաղաքային կենցաղի և ազգային ճարատարապետության թանգարանում՝ «Ձիթողցոնց տան»-ը, որտեղ ներկայացված են Գյումրվա առօրյան, մշակույթն ու պատմությունը, հիմք դրվեց Հայ-Ռումինական մշակութային առաջին կամրջին:
Երաժշտական լայն ափ-ում ներկայացված էին ռումինացի լավագույն արտիստներ՝
· Դան Անդրի
· Կոզո
· Մատյե Տուլբուր -ը
և ՝ The Monolog a.k.a Onetreeevn-ը:
Հնչեց միկրո հաուսի և մինիմալ տեքնոյի յուրահատուկ շարահյուսություն, ինչի համար խորին շնորհակալություն ենք հայտնում արտիստներին և գնահատում ենք նրանց պատրաստվածությունը՝ բացարձակ գերազանց:
Շնորհակալություն ենք հայտնում նաև Ձեզ՝ սիրելի հյուրե՛ր, մոտ տասներկու ժամ տևած Անկախության ռեյվի և միասին դիմավորած՝ արդեն 28 տարեկան «Անկախ լուսաբաց»-ի համար:
Տեղեկացնում ենք, որ ձեր մասնակցության շնորհիվ՝ միջոցառման ընթացքում հավաքված ամբողջ գումարը նվիրաբերվել է «Ձիթողցոնց տուն» թանգարանի հետագա բարելավմանը:
«ՄՈՍՏ պրոմո» ընկերության ռազմավարության մեջ առաջնային և անխախտելի տեղ է զբաղեցնում խորհուրդը՝ Հայաստանում աջակցել և զարգացնել մշակութային կառույցներին՝ ավելի սերտ դարձնելով դրանց զուգահեռ նշանակությունն ու բովանդակությունը էլեկտրոնային երաժշտության ոլորտի հետ:
Լի ուժերով և պատրաստակությամբ՝ մենք աշխատելու ենք է՛լ ավելի ընդլայնել Հայաստանի ճանաչումը աշխարհում և ամրապնդել մեր մշակութային կամուրջը:
Կրկին շնորհակալություն ձեզ բոլորի՛դ, ձեր պարերի, մասնակցության, անկեղծության և ժպիտների համար, միայն այդ ամենը տեսնելով և զգալով է, որ կարող ենք համարել մեր աշխատանքը արդյունավետ և գնահատված:
Մինչ նոր հանդիպում բոլորին,
Սիրով՝ ՄՈՍՏ թիմ:

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս