Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ դեսպան Մեհդի Սոբհանիին:
Հանդիպման սկզբում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ՝ կարևորելով նման փորձառություն ունեցող դիվանագետի նշանակումը՝ ի նպաստ երկու երկրների հարաբերությունների հետագա զարգացման:
Զրուցակիցները քննարկել են հայ-իրանական հարաբերությունների օրակարգի առանցքային հարցերը, անդրադարձել առևտրատնտեսական և էներգետիկ ոլորտներում համագործակցության հեռանկարներին:
Երկուստեք կարևորվել է ս.թ. օգոստոսի 10-ին «Գազ` էլեկտրաէներգիայի դիմաց» պայմանագրի երկարաձգման և ծավալների ավելացման վերաբերյալ փաստաթղթի ստորագրումը, ինչն իր հերթին կնպաստի երկու երկրների համագործակցության ընդլայնմանը:
Անդրադարձ է կատարվել նաև փոխվարչապետի համանախագահությամբ գործող Հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի գործունեությանը և դրա շրջանակներում քննարկվող երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերին:
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին X-ի իր էջում վերահաստատել է միջուկային գործարքի հարցում Իրանի դիրքորոշումը: «ԱՄՆ…
YoHealth-ի օգտատերերն այսուհետ հնարավորություն ունեն վարել իրենց բլոգը, կիսվել նկարներով, տեսանյութերով և հոդվածներով հավելվածի YoBlog…
Ֆասթ Բանկն ապրիլի 3-ին Դվին Հոլում միանում է թվային ֆինանսների և նորարարական տեխնոլոգիաների Doing Digital…
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն շարունակում է հետևողականորեն պայքարել ստվերային տնտեսության, հարկերից խուսափելու և ՀԴՄ կիրառման…
Ռուսաստանի ազգային բարեկեցության հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը մինչև այս շաբաթվա վերջ կայցելի Վաշինգտոն՝ հանդիպելու ԱՄՆ…