Լրահոս 24/7

Կհիմնադրվի «Ռիփաբլիք պլազա» ընկերություն

Կառավարությունն ընդունել է «Գույք հետ վերցնելու, ամրացնելու, գույքի ներդրմամբ «Ռիփաբլիք պլազա» բաց բաժնետիրական ընկերություն հիմնադրելու մասին» որոշում:

«Ռիփաբլիք Պլազա» ընկերության կանոնադրական կապիտալում նախատեսվում է ներդնել Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող՝ քաղ. Երևան, Նալբանդյան փողոց 28 հասցեում գտնվող՝ 7809,9 քառ. մետր վարչական շենքը և դրա զբաղեցրած 0,262 հա հողամասը։

Որպես նոր գործիքակազմի կիրառում նախատեսվում է բարձր (առնվազն մեկ մլրդ դրամ և ավելի) արժեք ունեցող, իրացվելի և ներդրումային գրավչություն ունեցող մեկ և/կամ ավելի գույքերի ներդրմամբ ստեղծել 100 տոկոս պետական մասնակցությամբ նոր բաժնետիրական ընկերություններ, իսկ ֆոնդային բորսայի միջոցով ընկերությունների բաժնետոմսերի մասնավորեցման շնորհիվ գործուն քայլեր կկատարվեն արժեթղթերի շուկայի զարգացման բնագավառում։

Նախատեսվում է իրականացնել պիլոտային ծրագիր, որի առաջին փուլով «Ռիփաբլիք Պլազա» բաց բաժնետիրական ընկերության ստեղծումն է։ Հաջորդ փուլերով նախատեսվում է նոր ստեղծված ընկերությունն ընդգրկել մասնավորեցման ծրագրում և ֆոնդային բորսայի միջոցով իրականացնել մասնավորեցման գործընթացը։

Ընդ որում, ընկերությունը մասնավորեցման ծրագրում ընդգրկվելու աշխատանքներին զուգահեռ պետք է կատարվեն նաև այլ աշխատանքներ՝ կապված գույքի գրավչության բարձրացման հետ։ Խոսքը ներդրումային (գործարար) նախնական ծրագրի մշակման, քաղաքաշինական, կոմունիկացիոն (ջրամատակարարում և ջրահեռացում, էլեկտրամատակարարում, գազամատակարարում) սահմանափակումների, ինչպես նաև ենթակառուցվածքի ստեղծման կամ բարելավման հետ կապված խնդիրների լուծման մասին է։

Նալբանդյան 28 հասցեում գտնվող շենքն իրենից բացառիկ արժեք է ներկայացնում իր տեղակայման, պատմական և մշակութային հուշարձան լինելու, ինչպես նաև շքեղ ճարտարապետության շնորհիվ, սակայն շենքի ներքին հարդարումը մեղմ ասած գտնվում է անմխիթար վիճակում և ունի կապիտալ վերանորոգման և ժամանակակից լուծումներով արդիականացնելու անհրաժեշտություն։ Այս ամենն իրականացնելու համար պահանջվում են խոշոր ֆինանսական միջոցներ, ինչը նախատեսվում է իրականացնել ոչ պետական միջոցների ներգրավմամբ։

Անշարժ գույքի շուկայական արժեքը կազմում է 16,913,200.0 հազ.դրամ, ինչն էլ ընկած է նոր ստեղծվող ընկերության կանոնադրական կապիտալի հիմքում։ Նախնական ժամանակահատվածում ընկերության գործունեությունը և մասնավորեցման ծրագրում ընդգրկվելուն զուգահեռ այլ աշխատանքների իրականացումը՝ նախատեսվում է ապահովել տարածքը վարձակալությամբ տրամադրելու դիմաց ստացվող վարձավճարների հաշվին։

Գործադիր մարմնի կողմից 12-ամսյա ժամկետում կներկայացվի ընկերության գործունեության եռամյա ծրագիր, որն ուղղված կլինի Ընկերության գույքի կառավարման արդյունավետության և գրավչության բարձրացմանը, իսկ կոմիտեի նախագահն ընկերության գործունեության վերաբերյալ տարեկան հաշվետվություն կներկայացնի ՀՀ կառավարություն։

Կառավարության ղեկավարն անդրադարձել է ընդունված որոշմանը և նշել, որ այն բավական երկար քննարկված հարց է.

«Լավ լուրն այն է, որ մենք ինչ քննարկում ենք, դրանք ի վերջո դառնում են որոշումներ:

Հիշում եք՝ մենք մի քանի անգամ քննարկել ենք այն հարցը, որ գրավիչ գույքերը դրվում են մասնավորեցման, բայց հետաքրքրություն չեն առաջանում: Մենք դեռևս ՔՈՎԻԴ-ի շրջանում քննարկել ենք այս հարցը, մտածում էինք, թե ինչ լրացուցիչ քայլեր կարող ենք անել տնտեսական ակտիվությունը խթանելու նպատակով»:

Թիվ 1

Recent Posts

Ադրբեջանի ՊՆ կրկին ապատեղեկատվություն է տարածել

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել, տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը,…

12 hours ago

Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱԶԲ Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր տնօրենին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր…

14 hours ago

Թրամփն ու Պուտինը բանակցություններ են վարում

ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունենում, այս մասին հայտնել…

14 hours ago

Սփյուռքի 298 կրթական հաստատությունների տրամադրվել է 31 հազար դասագիրք

Սփյուռքին ուղղված ծրագրերի մասին խոսելիս ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է կրթամշակութային աջակցությանը, մասնավորապես՝ դասագրքերի…

14 hours ago

ՀՀ դեսպանը հանդիպել է ԻԻՀ արդարադատության նախարարի հետ

ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ արդարադատության նախարար Ամին Հոսեյն Ռահիմիի հետ: Հանդիպման ընթացքում…

14 hours ago

Ստեփանավանում հրշեջ-փրկարարական նոր կայան է բացվել

Ժամանակակից ստանդարտներին համապատասխան շենքային պայմաններ, տեխնիկական հագեցվածություն, արագ արձագանքման նոր հնարավորություններ. մարտի 17-ին տեղի է…

15 hours ago