Լրահոս 24/7

Առաջարկ ՀՀ կառավարությանը

Հասարակական և քաղաքական գործից Գնել Հասրաթյանը առաջարկ է ուղղել ՀՀ կառավարությանը։

«Մեծարգո պարոն վարչապետ՝

հարգելի պատկան մարմիններ

Հաշվի առնելով Երևան քաղաքում առկա ավելացող ծանրաբեռնվածությունը և տուրիզմի օրեց օր աճող հոսքը, պարզ է դառնում թե արձակուրդների ավարտից հետո ի՞նչ խցանումների առջև է կանգնելու Երևանը, այդ իսկ պատճառովառաջարկում եմ դրա թեթևացման իրատեսական ճանապարհ, որի արդյունքում քաղաքի մարդկային տեղաշարժի ծանրաբեռնվածությունըկկրճատվի մոտ երեսուն տոկոսով։

Քչերը գիտեն, որ Էրեբունի վարչական շրջանից մինչև Քանաքեռ Զեյթուն վարչական շրջան առկա է երկաթգիծ, որի լիազորությունը ժամանակին կոպեկների դիմաց հանձնվեց Ռուսական կողմին և որը տվյալ պահին չի շահագործվում։

Այս ուղղին կարող է սպասարկել թվով չորս թաղամասերի երթևեկություն, իսկ այս ծրագրի ապահովման համար պետք է զուտ զբաղվել նշածս չորս կետերով։

Նախ՝

1.«Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի հետ կնքել պայմանագիր՝ շահագործելու իրենց լիազորության տակ գտնվող երկաթգիծը և հոգալ դրա շահագործմանը վերաբերող բոլոր ծախսերը։

2.Կառվարության կողմից հատկացնել միջոցներ՝ խորհրդային ժամանակներից մնացած երկու կանգառների վերանորոգման համար՝ պահպանելով ազգային հարստություն հանդիսացող ճարտարապետությունը, իսկ երկու կանգառներ կառուցել հիմնովի։

3.Քանի որ նման շինարարության մեջ ամենամեծ ծախսը հանդիսանում է երկաթգիծը, այն փաստացի կառուցված է դեռ խորհրդային տարիներից և այստեղ մնում է ընդհամենը կառավարության կողմից հատկացնել միջոցներ, թվով չորս գնացք գնելու համար, որպեսզի այն աշխատի երկու հերթափոխով։

4.Իսկ այս ամենի Աշխատանքների և գործարկման լիազորությունները հանձնել Երևանի Քաղաքապետարանին՝ մասնավորապես հիմնելով նոր վարչություն, որը իր հերթին կաշխատի «Ռուսական Երկաթուղիներ» ԲԲԸ-ի համատեղ պայմանագրի վերահսկողության շուրջ։

Պատրաստ եմ ներկայացնել ողջ գործընթացի փաթեթը, ռուսական կողմի հետ վարել բանակցություններ, և ստանձնել ողջ գործողության պատասխանատվությունը՝ այս հսկա ինֆոստրուկտուրայի գործարկման հարցում, քանի որ ժամանակին ունեցել եմ մասնավոր պայմանագիր՝ հանուն միջոցառման, շահագործել նշածս երկաթգծի ուղղին՝ էլեկտրական գնացքները, և բնականաբարգիտակցում եմ հարցի ողջ պատասխանատվության լրջությունը։

Իսկ ֆինանսական առումով հավելեմ, որ այն չի գերազանցի ՀՀ կառավարության կողմից Snoop Doog-ի համար տրամադրված հոնորարից։

Միառժամանակ Հավաստիացնում եմ որ առաջարկիս հիմքում ընկած է բացառապես Երևանի քաղաքին որոշ չափով օգտակար լինելու հարցը, քանի որ ափսոսանքով եմ հետևում «Ասֆալտ, զիբիլ» մակարդակից դուրս չգալու, և աննպատակ էսկիզներ տեղադրելու աշխատելավոճին, և առաջարկում եմ ավելի լուրջ փոփոխություն մտցնել մեր քաղաքի զարգացման գործում»,-գրել է նա։

Թիվ 1

Recent Posts

Ադրբեջանի ՊՆ կրկին ապատեղեկատվություն է տարածել

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել, տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը,…

12 hours ago

Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱԶԲ Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր տնօրենին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր…

14 hours ago

Թրամփն ու Պուտինը բանակցություններ են վարում

ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունենում, այս մասին հայտնել…

14 hours ago

Սփյուռքի 298 կրթական հաստատությունների տրամադրվել է 31 հազար դասագիրք

Սփյուռքին ուղղված ծրագրերի մասին խոսելիս ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է կրթամշակութային աջակցությանը, մասնավորապես՝ դասագրքերի…

14 hours ago

ՀՀ դեսպանը հանդիպել է ԻԻՀ արդարադատության նախարարի հետ

ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ արդարադատության նախարար Ամին Հոսեյն Ռահիմիի հետ: Հանդիպման ընթացքում…

14 hours ago

Ստեփանավանում հրշեջ-փրկարարական նոր կայան է բացվել

Ժամանակակից ստանդարտներին համապատասխան շենքային պայմաններ, տեխնիկական հագեցվածություն, արագ արձագանքման նոր հնարավորություններ. մարտի 17-ին տեղի է…

15 hours ago