Լրահոս 24/7

Հայաստանի սեփական սահմաններն են վտանգված․ Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Բրեգանսոն ամրոցում ընդունել է «Le Point» պարբերականի լրագրողներին՝ ընդարձակ հարցազրույց տալու նպատակով։

Հարցազրույցի ընթացքում նա անդրադարձել է աշխարհաքաղաքականությանը։

«Մենք ստիպված կլինենք վերակառուցել Եվրոպայի աշխարհաքաղաքական ճարտարապետությունը։ Մենք չենք փակում դուռը Ռուսաստանի առջև, թեև վերջինս հրահրել է «տարածքային պատերազմի վերադարձ»,- ընդգծել է Մակրոնը։

Անդրադառնալով ԼՂ խնդրին՝ Ֆրանսիայի վարչապետը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հարցում Ֆրանսիան ճնշում է գործադրում մարդասիրական հասանելիությունը երաշխավորելու համար, սակայն հրաժարվել է «ցեղասպանություն» որակել հայերի դեմ իրականացված հանցագործությունները։

«Մեր դիվանագիտությունը պարզ է, բայց այժմ դիվանագիտության ժամանակը չէ։ Ես ցավում եմ և դատապարտում եմ այդ շրջափակումը։ Մենք միշտ ասել ենք, որ կանգնած ենք ժողովուրդների ինքնիշխանության կողքին։ Լեռնային Ղարաբաղի հարցը բարդ է, այդ թվում՝ ժողովուրդների օրինականության տեսանկյունից։ Այս հարցում ես չեմ կարող կրկնել արտահայտված ամենակոշտ դիրքորոշումները:

Ֆրանսիան հստակորեն դատապարտել է 2020 թվականի պատերազմը և կազմակերպել բազմաթիվ մարդասիրական գործողություններ։ Այսօր մենք անում ենք ամեն հնարավորը, որպեսզի Հայաստանի և Ադրբեջանի միջև գտնվի մի համաձայնություն, որը թույլ կտա տևական խաղաղություն հաստատել:

Խաղաղության պայմանագիրն անհրաժեշտություն է, բայց այն պետք է համապատասխանի միջազգային իրավունքին»,- նշել է Մակրոնը։

Ֆրանսիայի նախագահն ընդգծել է, որ գործ ունեն անընդունելի հումանիտար իրավիճակի հետ, հատկապես՝ Լաչինի միջանցքի շուրջ․

«Ֆրանսիայի դերը հումանիտար հասանելիության նպատակով գործադրվող ճնշումը պահպանելն է, և մենք մեր առավելագույն ջանքերն ենք գործադրում այդ ուղղությամբ։

Մասնավորապես՝ մենք շարունակում ենք նախաձեռնություններով հանդես գալ, որպեսզի սննդամթերք և դեղորայք հասցվի Լեռնային Ղարաբաղ և ազատ մուտքն այնտեղ պահպանվի։ Բացի այդ, այսօր վտանգված է նաև Հայաստանը սեփական սահմանները»,- նշել է Մակրոնը։

Թիվ 1

Recent Posts

Որոնք են երկու կետերը, որ Բաքվի հետ համաձայնեցվել են

Դրույթները վերաբերում են խաղաղության համաձայնագիրը ուժի մեջ մտնելուց հետոյին: Չնայած ընդհանուր տրամաբանությունն այն է, որ…

12 hours ago

Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ խաղաղության պայմանագրի մասին

Ադրբեջանի ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որը վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրին։…

12 hours ago

ՀՀ սուվերեն տարածքից որևէ միջանցք կամ տարածք Ադրբեջանին չի տրվելու

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղեկալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրում է․ Խաղաղության համաձայնագրով ՀՀ…

12 hours ago

Արցախյան կարգավորման բոլոր տարբերակներից մենք ընտրեցինք վատագույնը

Լրագրող Թաթուլ Հակոբյանը գրել է. Հայաստան-Ադրբեջան տեքստը չեմ կարդացել (խաղաղություն բառը չեմ ուզում օգտագործել, որովհետև…

12 hours ago

Այո, Ադրբեջանին ճանապարհ տալու ենք. վարչապետ

«Այո, Ադրբեջանին ճանապարհ տալու ենք։ Իսկ թե ինչպես ենք տալու, իմ հոդվածում մանրամասն ձևակերպված է»,-…

13 hours ago

ՀՀ մարզպետների աշխատակազմերին կհատկացվի 916 միլիոն դրամ

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը սոցցանցի իր էջում հայտնում է. «ՀՀ կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշմամբ…

13 hours ago