Լրահոս 24/7
29.08.2023

Բավակա՛ն է զբաղվեք պոպուլիզմով ու մոլորեցնեք հասարակությանը․ «Արդար Հայաստան»

Բավակա՛ն է զբաղվեք պոպուլիզմով ու մոլորեցնեք հասարակությանը․ «Արդար Հայաստան»

Հերթական խոստումները տալուց առաջ առավել ազնիվ կլիներ խոստովանել, որ ձախողել եք Ձեր 5 տարվա կառավարումը։

Հարգելի՛ բարեկամներ

Փաստացիորեն քաղաքապետի լիազորություններն իրականացնող Տիգրան Ավինյանն երեկ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարել է, որ «Ամենակարևոր ռեֆորմներից մեկը միասնական տոմսային համակարգի ներդրումն է Երևանում, որը միավորելու է ամբողջ հանրային տրանսպորտի վճարային համակարգը»։

Այս նույն մարդիկ, այս նույն քաղաքական ուժը 5 տարի առաջ դարձյալ ավագանու ընտրությունների ժամանակ խոստացել էին ներդնել միասնական տոմսային համակարգ ևմինչև օրս չեն կատարել իրենց խոստումը։

Բացի այդ, իշխող կուսակցության քաղաքապետի թեկնածուն նախընտրական արշավի ժամանակ, խոսելով մրցակից ուժերի մասին, հայտարարել է, որ նրանք ասելիք, ծրագիր ու մասնագետ չունեն։

Նույն անձը երեկ հայտարարել է նաևԴալմայի այգիներում 200 հա այգի հիմնելու մասն՝ ընդգծելով, որ Նյու-Յորքի զբոսայգուն նմանվող անտառ-այգի կունենանք Դալմայի այգիներում» «Արդար Հայաստան» կուսակցությունը պաշտոնապես հայտարարում է, որ իշխող ուժը նշված ծրագիրը փոխառել է մեր ծրագրից, որի մասին մեր կողմից դեռևս հրապարակվել է դեռևս ս․թ․ ապրիլ ամսին, ինչպես նաև ս․թ․ օգոստոսի 26-ին։

Այս համատեքստում խոսել մրցակիցների մասին՝ նշելով, թե ասելիք ու ծրագիր չունեն, առնվազն ազնիվ չէ։

Իշխող ուժին կոչ ենք անում դրսևորել զսպվածություն, դադարեցնել պոպուլիզմը, ինչպես նաև խոստանալն ու չկատարելը։

Առաջին հերթին բարոյական կլիներ, որպեսզի «Քաղաքացիական պայմանագիրը» հաշվետվություն ներկայացներ, թե ի՞նչ է արել անցած հինգ տարիներին, ինչո՞ւ չեն կատարել իրենց տված խոստումները, ինչո՞ւ չեն կառուցել 33-րդ թաղամասը, «Զվարթնոց» օդանավակայան տանող նոր ավտոմայրուղին, Հին Երեւանը, ինչո՞ւ չեն համալիր վերակառուցել Կոնդ, Սարի թաղ ու Տիչինա թաղամասերը, Շահումյանի և Սախարովի հրապարակներում ստորգետնյա ավտոկայանատեղերը, ինչու՞ չեն կառուցել և այլն։

Հերթական խոստումները տալուց առաջ առավել ազնիվ կլիներ խոստովանել, որ ձախողել եք Ձեր 5 տարվա կառավարումը, չեք կատարել 2018թ․ Ձեր տված նախընտրական խոստումները։

Այս ամենի համատեքստում առնվազն տարակուսելի է, թե մեր հասարակությունն այս անգամ ինչու՞ պետք է ընտրի ու հավատա Ձեզ։

«Արդար Հայաստան» կուսակցություն

Լրահոս
Երկրաշարժ Սիսիան քաղաքից 23 կմ հարավ-արևմուտք
12:24
Երկրաշարժ Սիսիան քաղաքից 23 կմ հարավ-արևմուտք
Իրանի նախագահը հերքել է հրաժարական տալու իր մտադրության մասին լուրերը
12:04
Իրանի նախագահը հերքել է հրաժարական տալու իր մտադրության մասին լուրերը
ԲՏԱ նախարարության «ՀայՓոստ»-ը 19-րդ 20-րդ դարի ընթացակարգերով է շարժվում. Մնացականյան
11:52
ԲՏԱ նախարարության «ՀայՓոստ»-ը 19-րդ 20-րդ դարի ընթացակարգերով է շարժվում. Մնացականյան
Երկար տարիներ անց առաջին անգամ վերականգնեցինք հարաբերությունները ՀՀ-ի հետ. Զելենսկի
11:29
Երկար տարիներ անց առաջին անգամ վերականգնեցինք հարաբերությունները ՀՀ-ի հետ. Զելենսկի
Վարչապետը ներկայացրել է ԲՏԱ նորանշանակ նախարար Դավիթ Թադևոսյանին
11:16
Վարչապետը ներկայացրել է ԲՏԱ նորանշանակ նախարար Դավիթ Թադևոսյանին
1 մլրդ դրամի հարկեր չվճարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրվարույթ, իրական շահառուն կալանավորվել է
11:13
1 մլրդ դրամի հարկեր չվճարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրվարույթ, իրական շահառուն կալանավորվել է
Կապիտուլյանտների ռեժիմն իր հրեշավոր հանցագործությունները կոծկելու համար պատրաստ է ցանկացած քայլի
11:09
Կապիտուլյանտների ռեժիմն իր հրեշավոր հանցագործությունները կոծկելու համար պատրաստ է ցանկացած քայլի
Ստացվել է 1141 հայտ, դիմորդների 40 տոկոսը անցել է երկրորդ փուլ. վարչապետ
11:03
Ստացվել է 1141 հայտ, դիմորդների 40 տոկոսը անցել է երկրորդ փուլ. վարչապետ
Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջը պետք է հանվի ՀՀ-ի սահմանադրությունից. Հաջիև
11:02
Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջը պետք է հանվի ՀՀ-ի սահմանադրությունից. Հաջիև
ՀԱՊԿ-ում ՀՀ-ին ձայնի իրավունքից զրկելու որոշումը կոնսենսուս կպահանջի. Վասիլև
10:58
ՀԱՊԿ-ում ՀՀ-ին ձայնի իրավունքից զրկելու որոշումը կոնսենսուս կպահանջի. Վասիլև
Դուք վերցնում եք ընկերությունները սեփականատերերից, բարձրացնում եք սակագները, պետությունը ստանում է 0 դրամ շահաբաժին. Նարեկ Կարապետյան
16:56
Դուք վերցնում եք ընկերությունները սեփականատերերից, բարձրացնում եք սակագները, պետությունը ստանում է 0 դրամ շահաբաժին. Նարեկ Կարապետյան
Եթե հարուստ լինեի, կարող է և հրաժարվեի աշխատավարձից. Ռուբինյան
16:47
Եթե հարուստ լինեի, կարող է և հրաժարվեի աշխատավարձից. Ռուբինյան
Գերիների և այլ պահվող անձանց վերաբերյալ հարցը ամենօրյա աշխատանքի մաս է. Ռուբինյան
16:31
Գերիների և այլ պահվող անձանց վերաբերյալ հարցը ամենօրյա աշխատանքի մաս է. Ռուբինյան
2027 թվականից մեր բուժաշխատողները պետք է լիցենզավորվեն. Ավանեսյան
16:19
2027 թվականից մեր բուժաշխատողները պետք է լիցենզավորվեն. Ավանեսյան
Ոչ դիլերների համար էլեկտրամոբիլների ներմուծման քվոտան սպառվում է. ՊԵԿ
16:12
Ոչ դիլերների համար էլեկտրամոբիլների ներմուծման քվոտան սպառվում է. ՊԵԿ