Լրահոս 24/7
29.08.2023

Խաղաղապահները չեն փորձել կանխել արցախցիների առևանգումը

Խաղաղապահները չեն փորձել կանխել արցախցիների առևանգումը

«5-րդ ալիքի» օգոստոսի 28-ի լրատվական գլխավոր՝ ժամը 20։30-ի թողարկման ժամանակ անդրադարձ է եղել նույն օրը Լաչինի միջանցքի ապօրինի անցակետում ադրբեջանցի սահմանապահների կողմից արցախցի ուսանողների առևանգմանը․ նրանք Հայաստան էին տեղափոխվում ռուս խաղաղապահների ուղեկցությամբ։

Ռեպորտաժի ընթացքում լրագրողը, հղում անելով «հայկական կայքերին», պնդել է, թե ռուս խաղաղապահները «փորձել են խոչընդոտել» երիտասարդներից մեկի՝ Ալեն Սարգսյանի առևանգմանը։ Այս մասին տեղեկացնում է Փաստերի ստուգման հարթակը։

«Ըստ հայկական կայքերի՝ Ալեն Սարգսյանին առևանգելու պահին միջադեպ է եղել ադրբեջանցի սահմանապահների ու ռուս խաղաղապահների միջև․ ռուսները փորձել են խոչընդոտել առևանգմանը», -ասում է լրագրողը։

Նույն օրն ավելի վաղ՝ ժամը 14։01-ին, ռուս խաղաղապահների միջամտության մասին տեղեկություն էր հրապարակել 24news-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

«24News-ի տեղեկություններով, այսօր Հակարիի կամրջի ապօրինի անցակետի մոտ ադրբեջանցիներն առևանգել են երիտասարդ արցախցու՝ 20-22 տարեկան։ Ռուս խաղաղապահները փորձել են միջամտել, որից հետո սկսվել է ծեծկռտուք»,- գրել է կայքը՝ առանց տեղեկատվության աղբյուրը հստակեցնելու։

«Փաստերի ստուգման հարթակի» մշտադիտարկումը ցույց տվեց, սակայն, որ ոչ հայաստանյան և ոչ էլ ադրբեջանական ու ռուսաստանյան տեղեկատվական տիրույթներում որևէ երկրորդ աղբյուր չի հաստատել արցախցի երիտասարդին առևանգելու պահին ռուս խաղաղապահների ու ադրբեջանցի սահմանապահների միջև միջադեպի կամ առևանգմանը խոչընդոտելու փորձի մասին տեղեկությունը։

Ավելին, հայաստանյան լրատվամիջոցները՝ այդ թվում նաև նույն 24News-ը, միջադեպից ժամեր անց հրապարակեցին ականատեսների՝ խաղաղապահների կողմից որևէ տեսակի միջամտության մասին պնդումները հերքող վկայություններ:

Ի՞նչ են պատմում ականատեսները

Հայաստանյան մի շարք ԶԼՄ-ներ զրուցել են Լաչինի միջանցքի ադրբեջանական ապօրինի անցակետում արցախցի երիտասարդների առևանգման ականատեսների հետ․ նրանք բոլորը միաբերան պնդում են՝ ռուս խաղաղապահները ոչինչ չեն ձեռնարկել առևանգումը կանխելու համար։

Այսպես, խաղաղապահների ուղեկցությամբ Արցախից Հայաստան տեղափոխվող ականատես ուսանողներից մեկը «Փաստինֆոյին» պատմել է, որ առևանգվելու պահին Ալեն Սարգսյանը օգնություն է խնդրել ռուս խաղաղապահներից։

«7-8 ադրբեջանցի հարձակվել են Ալենի վրա, գետնին գցել ու քաշքշելով տարել․ Ալենն օգնություն էր խնդրում, բայց խաղաղապահները մի քայլ անգամ չարեցին, որ թույլ չտան տանել նրան»,- նշում է ականատեսը։

Լրատվական կայքն այս հրապարակումն արել է օգոստոսի 28-ին ժամը 19։11-ին՝ մինչև TV5-ի լրատվական գլխավոր թողարկման հեռարձակումը։

24news-ին ևս մեկ այլ ականատես պատմել է, որ ռուս խաղաղապահները ոչինչ չեն ձեռնարկել ինչպես Ալենի, այնպես էլ առևանգված մյուս երկու արցախցի երիտասարդներին օգնելու համար։ Լուրը հրապարակվել է օգոստոսի 28-ին՝ ժամը 16։28-ին։

«Տղաներն օգնություն էին կանչում՝ «Помоги мне», իսկ ռուս խաղաղապահները տեղից ընդհանրապես չեն շարժվել»,- պատմել է անցակետն անցած քաղաքացին։

Հատկանշական է, որ «5-րդ ալիքի» վերոհիշյալ ռեպորտաժում անդրադարձ չի կատարվում հայաստանյան տեղեկատվական տիրույթում ականատեսների՝ լայնորեն շրջանառված այս վկայություններին։

Այսպիսով, պնդումները, թե ռուս խաղաղապահները փորձել են խոչընդոտել արցախցի երիտասարդներից մեկի առևանգմանը, արդեն իսկ հերքված են եղել միջադեպին ականատեսների կողմից «5-րդ ալիքի» լրատվական գլխավոր թողարկման հեռարձակումից ժամեր առաջ։

Միևնույն ժամանակ, հեռուստաալիքը ոչ միայն չի անդրադարձել այդ պնդումները հերքող վկայություններին, այլ նաև ռուս խաղաղապահների միջամտության մասին այդպես էլ չհաստատված տեղեկություն է հնչեցրել եթերում։

Լրահոս
Երկրաշարժ Սիսիան քաղաքից 23 կմ հարավ-արևմուտք
12:24
Երկրաշարժ Սիսիան քաղաքից 23 կմ հարավ-արևմուտք
Իրանի նախագահը հերքել է հրաժարական տալու իր մտադրության մասին լուրերը
12:04
Իրանի նախագահը հերքել է հրաժարական տալու իր մտադրության մասին լուրերը
ԲՏԱ նախարարության «ՀայՓոստ»-ը 19-րդ 20-րդ դարի ընթացակարգերով է շարժվում. Մնացականյան
11:52
ԲՏԱ նախարարության «ՀայՓոստ»-ը 19-րդ 20-րդ դարի ընթացակարգերով է շարժվում. Մնացականյան
Երկար տարիներ անց առաջին անգամ վերականգնեցինք հարաբերությունները ՀՀ-ի հետ. Զելենսկի
11:29
Երկար տարիներ անց առաջին անգամ վերականգնեցինք հարաբերությունները ՀՀ-ի հետ. Զելենսկի
Վարչապետը ներկայացրել է ԲՏԱ նորանշանակ նախարար Դավիթ Թադևոսյանին
11:16
Վարչապետը ներկայացրել է ԲՏԱ նորանշանակ նախարար Դավիթ Թադևոսյանին
1 մլրդ դրամի հարկեր չվճարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրվարույթ, իրական շահառուն կալանավորվել է
11:13
1 մլրդ դրամի հարկեր չվճարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրվարույթ, իրական շահառուն կալանավորվել է
Կապիտուլյանտների ռեժիմն իր հրեշավոր հանցագործությունները կոծկելու համար պատրաստ է ցանկացած քայլի
11:09
Կապիտուլյանտների ռեժիմն իր հրեշավոր հանցագործությունները կոծկելու համար պատրաստ է ցանկացած քայլի
Ստացվել է 1141 հայտ, դիմորդների 40 տոկոսը անցել է երկրորդ փուլ. վարչապետ
11:03
Ստացվել է 1141 հայտ, դիմորդների 40 տոկոսը անցել է երկրորդ փուլ. վարչապետ
Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջը պետք է հանվի ՀՀ-ի սահմանադրությունից. Հաջիև
11:02
Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջը պետք է հանվի ՀՀ-ի սահմանադրությունից. Հաջիև
ՀԱՊԿ-ում ՀՀ-ին ձայնի իրավունքից զրկելու որոշումը կոնսենսուս կպահանջի. Վասիլև
10:58
ՀԱՊԿ-ում ՀՀ-ին ձայնի իրավունքից զրկելու որոշումը կոնսենսուս կպահանջի. Վասիլև
Դուք վերցնում եք ընկերությունները սեփականատերերից, բարձրացնում եք սակագները, պետությունը ստանում է 0 դրամ շահաբաժին. Նարեկ Կարապետյան
16:56
Դուք վերցնում եք ընկերությունները սեփականատերերից, բարձրացնում եք սակագները, պետությունը ստանում է 0 դրամ շահաբաժին. Նարեկ Կարապետյան
Եթե հարուստ լինեի, կարող է և հրաժարվեի աշխատավարձից. Ռուբինյան
16:47
Եթե հարուստ լինեի, կարող է և հրաժարվեի աշխատավարձից. Ռուբինյան
Գերիների և այլ պահվող անձանց վերաբերյալ հարցը ամենօրյա աշխատանքի մաս է. Ռուբինյան
16:31
Գերիների և այլ պահվող անձանց վերաբերյալ հարցը ամենօրյա աշխատանքի մաս է. Ռուբինյան
2027 թվականից մեր բուժաշխատողները պետք է լիցենզավորվեն. Ավանեսյան
16:19
2027 թվականից մեր բուժաշխատողները պետք է լիցենզավորվեն. Ավանեսյան
Ոչ դիլերների համար էլեկտրամոբիլների ներմուծման քվոտան սպառվում է. ՊԵԿ
16:12
Ոչ դիլերների համար էլեկտրամոբիլների ներմուծման քվոտան սպառվում է. ՊԵԿ