Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը այս շաբաթ կայցելի Լիբանան։ Այս մասին հայտնում է «Al Hadath» հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրներ։
Իրանի ԱԳՆ ղեկավարը երկու օր բանակցություններ կվարի Լիբանանի մայրաքաղաքում։ Նրա այցը տեղի կունենա Լիբանանի հարցով Ֆրանսիայի նախագահի հատուկ բանագնաց Ժան-Իվ Լը Դրիանի՝ Բեյրութ այցից առաջ։














