ԱՄՆ-ն կողմից Ադրբեջանին տրամադվող ռազմական աջակցությունը կարող է խնդիրներ ստեղծեմ ԱՄՆ-ի համար: Նման եզրահանգման է եկել ԱՄՆ կառավարության հաշվետվողականության գրասենյակն իր հրապարակած զեկույցում:
Գրասենյակի նոր զեկույցը նախազգուշացնում է Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնության մասին, որը խախտում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական հավասարակշռությունը՝ «հանգեցնելով քաղաքական և դիվանագիտական մարտահրավերների»:
Զեկույցի «Անհամապատասխանություն ԱՄՆ այլ նպատակների հետ» ենթաբաժնում նշվում է, որ «պետական ռազմաքաղաքական ոլորտի պաշտոնյաներն ասում են, որ իրենք տեսել են նախագիծ և դրա ֆինանսավորման առաջարկներ, որոնք չեն համապատասխանում ԱՄՆ այլ նպատակներին: Օրինակ, նրանք նշել են, որ Ադրբեջանում Բաժին 333-ի նախագիծը ակնհայտ անհավասարակշռություն է ստեղծել Ադրբեջանին և Հայաստանին տրամադրվող օգնության չափերի միջև, ինչը հանգեցրել է քաղաքական և դիվանագիտական մարտահրավերների»:
ԱՄՆ Պաշտպանության դեպարտամենտի կողմից մշակված Բաժին 333-ի ծրագրերի նպատակն է գործընկեր երկրների անվտանգության հնրավորությունները մեծացնելուն և անվտանգության ոլորտում բարձր համագործակցությունը:
Սակայն, ԱՄՆ կառավարության հաշվետվողականության գրասենյակի զեկույցում ընդգծվում է, որ պետական պաշտոնյաների սահմանափակ ներգրավվածությունը այդ բաժնի նախագծերի պլանավորման գործընթացում կարող է հանգեցնել մի շարք բացասական արդյունքների:
Նման արդյուքները ներառում են Պաշտպանության դեպարտամենտի և պետության կողմից այնպիսի օգնության տրամադրում, որը կրկնապատկում է կամ համընկնում է մյուս տրամադրված օգնությունների հետ, ինչն իր հերթին կարող է անհամատեղելի լինել ԱՄՆ-ի նպատակների հետ կամ էլ հանգեցնել այնպիսի միջոցների տրամադրմանը որոնց կարիքը գործընկեր երկրները չունեն կամ չեն կարող կիրառել:
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է Սաուդյան Արաբիա՝ ԱՄՆ պատվիրակության հետ բանակցությունների։ Այսօր նախատեսվում է…
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պաշտոնապես դադարեցրել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ծրագրերի 83%-ը։…
Տիրանայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ23 առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներ Լևիկ Միքայելյանը (61 կգ) և…
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթը Համաշխարհային հարցերով հնդկական խորհրդում։ «Գլխավոր տնօրենի հարգարժան պաշտոնակատար, դեսպան…
Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Գրիգոր Նարեկացու փողոց 3 հասցեում գտնվող՝ Գավառի մանկատանը պատկանող զբոսայգու 4…
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով Գյումրիում է: Նախարարը շրջել է Գյումրու բժշկական կենտրոնում, եղել…