Կանադացի Սենատոր Լեո Հուսակոսը թվիթերի(X) իր էջում անդրադարձել է Արցախում տիրող իրավիճակին․
«Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևի մեղքով ավելի քան 120 000 էթնիկ հայ հայտնվել է անելանելի վիճակում։ Միևնույն ժամանակ, Արևմուտքը ոչինչ չի անում և աչքով է անում Ադրբեջանին: Ամոթալի է»,- գրել է նա։