Թուրքական Siper հակաօդային պաշտպանության համակարգի առաջին փորձարկումները հաջող են անցել, Անկարան շուտով դրանք կվաճառի այն երկրներին, որոնք տարբեր պատրվակներով հրաժարվել են դրանք վաճառել Թուրքիային, հայտարարել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Անցյալ տարվա դեկտեմբերին թուրքական իշխանությունները հայտարարել էին, որ Թուրքիայի կողմից մշակվող հեռահար հակաօդային պաշտպանության Siper համակարգը կարող է գերազանցել S-400 զենիթահրթիռային համակարգին։
Թուրքական Sabah թերթը գրել էր, որ Siper-ը կհայտնվի որպես S-400-ի և Patriot-ի այլընտրանք։