Այսօր՝ օգոստոսի 31-ին Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Անն Բույոնը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ։
Ըստ Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության՝ նրան բողոքի նոտա է հանձնվել «մարդասիրական բեռի անվան տակ Լաչինի սահմանային անցակետի ուղղությամբ մեքենաներ ուղարկելու առնչությամբ»։
Նոտայում, ի թիվս՝ Ֆրանսիայի քաղաքների ղեկավարների, հիշատակվել է նաև Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն և նշվում, որ «այդ անձինք հանդես են եկել Ադրբեջանի դեմ սադրիչ հայտարարություններով։














