Լրահոս 24/7
31.08.2023

Երիտասարդական պալատի օտարման համար քրեական վարույթ է հարուցվել Ե. Զ.-ի նկատմամբ

Երիտասարդական պալատի օտարման համար քրեական վարույթ է հարուցվել Ե. Զ.-ի նկատմամբ

Երվանդ Զաքարյանը 2003 թվականի հուլիսի 1-ից մինչև 2009 թվականի մարտի 4-ը զբաղեցնելով Երևանի քաղաքապետի պաշտոնը, առանց իրավական հիմքերի, որոշում է կայացրել «Ավանգարդ Մոթորս» ՍՊ ընկերությանն օտարել պետական սեփականություն հանդիսացող՝ «Երիտասարդական պալատ» պետական փակ բաժնետիրական ընկերության՝ Երևան քաղաքի Սարալանջ փողոցի 1-ին հասցեում գտնվող 31.780 քմ հողամասը:

Մասնավորապես՝ 2004 թվականի հունվարի 13-ին Երևանի Սարալանջ 1 հասցեում գտնվող՝ 24.345.2 քմ մակերեսով անշարժ գույքը «Երիտասարդական պալատ» ՊՓԲ ընկերության սնանկության կառավարչի կողմից վաճառվել է «Ավանգարդ Մոթորս» ՍՊ ընկերությանը:

Պայմանագրի գինը, կողմերի փոխադարձ համաձայնությամբ, որոշվել է 506 մլն դրամ: 506 մլն դրամից 90 մլն դրամը նախատեսվել է տրամադրել վերոնշյալ շենքում բնակվող՝ 24 փախստական ընտանիքներին՝ որպես տարածք տրամադրելու հատուցում:

Հետագայում՝ 2004 թվականի հուլիսի 13-ին, նշված հատուցման գումարի չափը փոփոխվել է՝ դառնալով 95 մլն դրամ՝ արդեն որպես 30 փախստական ընտանիքներին տարածք տրամադրելու հատուցում:

Պայմանագրի 7-րդ կետով սահմանվել է, որ անշարժ գույքի սեփականության իրավունքը կհամարվի փոխանցված գնորդին՝ պայմանագրի՝ պետական գրանցում ստանալու պահից (պայմանագիրը պետական գրանցում է ստացել 2004 թվականի հունվարի 27-ին):

Ե.Զ.-ն, 2004 թվականի հունվարի 16-ին` Կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 1746-Ն նոր որոշման ուժի մեջ մտնելուց երեք օր առաջ (19.01.2004 թվականին ուժի մեջ մտած որոշման համաձայն՝ վերոնշյալ հողամասի կադաստրային արժեքը նախկինում գործող 62 մլն 973 հազար 405 դրամից դառնում էր 805 մլն 623 հազար դրամ), պայմանագրի պետական գրանցման բացակայության, անշարժ գույքի սեփականության իրավունքը գնորդին փոխանցված և դրանից բխող այլ իրավունքներ, այդ թվում՝ գույքի գնման նախապատվության իրավունքն առաջացած չլինելու պայմաններում, առանց համապատասխան իրավական հիմքերի՝ կայացրել է ««Ավանգարդ Մոթորս» ՍՊԸ-ին պատկանող շինությունների զբաղեցրած հողատարածքն օտարելու մասին» թիվ 35-Ա որոշումը:

Այդ որոշմամբ՝ Ե.Զ.-ն «Ավանգարդ Մոթորս» ՍՊԸ-ին վերապահել է վերոնշյալ հասցեում գտնվող 31.780 քմ մակերեսով հողամասի գնման նախապատվության իրավունք՝ վաճառքի գինը սահմանելով տվյալ ժամանակահատվածում գործող կադաստրային արժեքի չափով:

Այնուհետև, Երևանի քաղաքապետի՝ 2004 թվականի հունվարի 16-ի թիվ 35-Ա որոշման հիման վրա՝ 2004 թվականի հունվարի 17-ին, Երևան քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Կ.Դ.-ի և «Ավանգարդ Մոթորս» ՍՊ ընկերության տնօրեն Լ.Ա.-ի միջև կնքվել է հողամասի ուղղակի վաճառքի մասին պայմանագիր:

Պայմանագրի համաձայն՝ Երևան քաղաքի Սարալանջ փողոցի 1-ին հասցեում գտնվող 31.780 քմ մակերեսով հողամասը 62 մլն 973 հազար 405 դրամով օտարվել է «Ավանգարդ Մոթորս» ՍՊ ընկերությանը:

Այսպիսով, Երևանի նախկին քաղաքապետ Ե.Զ.-ն, անձնական շահագրգռվածությունից ելնելով, խախտելով օրենսդրական մի շարք պահանջները, 805 մլն 623 հազար դրամ կադաստրային արժեքով հողամասը 62 մլն 973 հազար 405 դրամով օտարել է «Ավանգարդ Մոթորս» ՍՊ ընկերությանը՝ Երևան համայնքին պատճառելով առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս:

Դատախազի՝ 2023 թվականի օգոստոսի 30-ի որոշմամբ՝ Ե.Զ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ):

Լրահոս
Մի անգամ պարտվել ես, ինչո՞ւ ես քո պարտությունների բարդույթն անընդհատ մեր վրա բարդում.  Կարապետյան
17:06
Մի անգամ պարտվել ես, ինչո՞ւ ես քո պարտությունների բարդույթն անընդհատ մեր վրա բարդում. Կարապետյան
Մոսկվայում աննորմալ են համարում Երևանում Զելենսկուն հարթակի տրամադրումը․ Պեսկով
15:33
Մոսկվայում աննորմալ են համարում Երևանում Զելենսկուն հարթակի տրամադրումը․ Պեսկով
Հայաստանը մեզանից պաշտպանելու կարիք չկա․ Ալիև
14:21
Հայաստանը մեզանից պաշտպանելու կարիք չկա․ Ալիև
«Իշխանությունն ամեն ինչ անում է, որպեսզի չունենանք ատոմակայան»․ Էդմոն Մարուքյան
13:41
«Իշխանությունն ամեն ինչ անում է, որպեսզի չունենանք ատոմակայան»․ Էդմոն Մարուքյան
Տուն ենք մտել, հո՞ դատարկ ձեռքով չէինք մտնելու, եղբա՛յր. Փաշինյանը` զինվորականին
13:00
Տուն ենք մտել, հո՞ դատարկ ձեռքով չէինք մտնելու, եղբա՛յր. Փաշինյանը` զինվորականին
Ջեյհուն Բայրամովը խոսել է Հայաստանում «ռևանշիստական մտածողությամբ անձանց» մասին
12:06
Ջեյհուն Բայրամովը խոսել է Հայաստանում «ռևանշիստական մտածողությամբ անձանց» մասին
Թե բա՝ Պուտինն ինչ արել է, իր երկրի համար է արել, հողեր է նվաճել. Բարսեղյան
23:09
Թե բա՝ Պուտինն ինչ արել է, իր երկրի համար է արել, հողեր է նվաճել. Բարսեղյան
Հիմա որ ընտրվեք, մեր երեխեքին էլ չե՞ն կոտորելու, երկու երեխա եմ կորցրել. հարց՝ Թաթոյանին
19:48
Հիմա որ ընտրվեք, մեր երեխեքին էլ չե՞ն կոտորելու, երկու երեխա եմ կորցրել. հարց՝ Թաթոյանին
Դինամիկ կապ կա իշխանությունների ու հասարակության հետ. Կարապետյան
18:34
Դինամիկ կապ կա իշխանությունների ու հասարակության հետ. Կարապետյան
Հայ-ռուսական հարաբերություններում ճգնաժամ չեմ տեսնում. Գրիգորյան
16:29
Հայ-ռուսական հարաբերություններում ճգնաժամ չեմ տեսնում. Գրիգորյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Ագարակ
14:57
Նիկոլ Փաշինյանն այցելել է Ագարակ
Ուզում են հայ և հաղթանակ բառերն իրարից հեռացնել. Նարեկ Կարապետյան
12:48
Ուզում են հայ և հաղթանակ բառերն իրարից հեռացնել. Նարեկ Կարապետյան
Հաղթանակը միշտ մերն է եղել և միշտ մերը կլինի. Վլադիմիր Պուտին
12:03
Հաղթանակը միշտ մերն է եղել և միշտ մերը կլինի. Վլադիմիր Պուտին
Ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 81-ամյակը դիմավորում ենք միջազգային բարդ պայմաններում․ վարչապետի ուղերձը
11:18
Ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 81-ամյակը դիմավորում ենք միջազգային բարդ պայմաններում․ վարչապետի ուղերձը
1994-ին ՀՀ Ադրբեջան բալանսը ստեղծվել է, քանի որ Թուրքիան հակամարտությանը ուղղակի չի միջամտել
10:35
1994-ին ՀՀ Ադրբեջան բալանսը ստեղծվել է, քանի որ Թուրքիան հակամարտությանը ուղղակի չի միջամտել