ՀՀ ՊՆ-ն հայտնում է. «Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 2 զոհ, 1 վիրավոր:
Զոհված զինծառայողների տվյալները, ինչպես նաև վիրավոր զինծառայողի առողջական վիճակի մասին պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն կհրապարակի ավելի ուշ»:
Հիշեցնենք, այսօր առավոտյան ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ Ադրբեջանցիները ժամը 07:50-ից սկսած ինտենսիվ կրակ են բացել Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։