Լրահոս 24/7
01.09.2023

«Գալաքսի» ընկերությունների խմբի հայտարարությունը Դատախազության հաղորդագրության առթիվ

«Գալաքսի» ընկերությունների խմբի հայտարարությունը Դատախազության հաղորդագրության առթիվ

Ս.թ. օգոստոսի 30-ին դատախազության կողմից տարածվել է հայտարարություն, որում անդրադարձ է կատարվում «Գալաքսի» ընկերությունների խմբում հանդես եկող, Երևանի սիրված սրճարաններից մեկի՝ «Սանտաֆե»-ի տարածքի օգտագործման առնչությամբ նախաձեռնված քրեական վարույթի մասին, որն առերևույթ կարող է  շփոթմունք առաջացնել հանրության շրջանում և թյուր պատկերացում ձևավորել։ 

Մասնավորապես, դատախազության հայտարարությամբ վիճարկվում է 2017թ. Երևանի Կենտրոն վարչական շրջանում հողամասի վարձակալության և սեփականության իրավունքների ձեռքբերման գործընթացի իրավաչափությունը։ Այնինչ,  հարկ է նշել, որ դեռևս 2001 թվականից սրճարանի տարածքի կապակցությամբ առկա են եղել վարձակալական իրավահարաբերություններ, որոնց շրջանակներում պարզապես վերակնքվել է վարձակալության պայմանագիրը՝ շարունակելով տարածքի օգտագործումը։

Ավելին, վերակնքված պայմանագրով ոչ միայն պահպանվել է ի սկզբանե նախատեսված վարձակալության ժամկետը (2026թ. փետրվարի 12), այլև ճշգրտվելու արդյունքում փոքրացվել է վարձակալության հանձնված տարածքը, բարձրացվել է վարձավճարը, հետևաբար գոյություն ունեցող վարձակալական իրավահարաբերությունները շարունակելու համար մրցույթ անցկացնելու անհրաժեշտությունը բացակայել է:

Հարկ է նաև նշել, որ 2001 թվականից սկսած՝ վարձակալված տարածքում առկա են սեփականության իրավունքով պատկանող շինություններ, որոնց նկատմամբ իրավունքները ձեռք են բերվել, և այսօր էլ առկա են բացառապես օրենքով սահմանված շրջանակներում և նախատեսված բոլոր շինարարական փաստաթղթերով:  

Այսպիսով, ակնհայտ է, որ հասարակական նշանակության տարածքում իրականացվել են մեծ ներդրումներ՝ հաշվի առնլով երևանցիների հարմարավետությունը և ներդաշնակությունը հարևանությամբ գտնվող մշակութային հուշարձաններին ու կոթողներին:  «Սանտաֆեն», ինչպես «Գալաքսի» ընկերությունների խմբի այլ նախագծեր, իրականացվել են Հայաստան բերելով զգալի ներդրումներ և նպաստելով երևանյան սրճարանային կոլորիտի ձևավորմանը։

Հավատարիմ լինելով հանրության հետ բաց հաղորդակցության քաղաքականությանը՝ «Գալաքսի» ընկերությունների խումբը  մտահոգված է, որ առանց իրավական գործընթացների մասին պատշաճ ծանուցումներ ստանալու հանրությանն են ներկայացվում հայտարարություններ, որոնք անհիմն կերպով վնասում են ընկերությունների գործարար համբավն ու հեղինակությունն՝ անհանգստացնելով «Գալաքսի» համայնքի աշխատակիցներին և մեր գործընկերներին։

Կրկին ընդգծում ենք, որ խնդրահարույց են վաղեմություն ունեցող իրադարձությունների առնչությամբ դատախազության կողմից իր հաղորդումների և դիրքորոշումների շտապողական և հրապարակային ծանուցումները, որոնք խաթարում են անմեղության կանխավարկածի էությունը։

«Գալաքսի» ընկերությունների խումբը տեղեկացնում է, որ հետևողական է լինելու իր իրավունքների պաշտպանության հարցում՝ հույս հայտնելով, որ իրավական գործընթացներն կիրականացվեն պատշաճ ընթացակարգերի պահպանմամբ, բաց և հրապարակային հաղորդակցությամբ։ 

Լրահոս
Դուք վերցնում եք ընկերությունները սեփականատերերից, բարձրացնում եք սակագները, պետությունը ստանում է 0 դրամ շահաբաժին. Նարեկ Կարապետյան
16:56
Դուք վերցնում եք ընկերությունները սեփականատերերից, բարձրացնում եք սակագները, պետությունը ստանում է 0 դրամ շահաբաժին. Նարեկ Կարապետյան
Եթե հարուստ լինեի, կարող է և հրաժարվեի աշխատավարձից. Ռուբինյան
16:47
Եթե հարուստ լինեի, կարող է և հրաժարվեի աշխատավարձից. Ռուբինյան
Գերիների և այլ պահվող անձանց վերաբերյալ հարցը ամենօրյա աշխատանքի մաս է. Ռուբինյան
16:31
Գերիների և այլ պահվող անձանց վերաբերյալ հարցը ամենօրյա աշխատանքի մաս է. Ռուբինյան
2027 թվականից մեր բուժաշխատողները պետք է լիցենզավորվեն. Ավանեսյան
16:19
2027 թվականից մեր բուժաշխատողները պետք է լիցենզավորվեն. Ավանեսյան
Ոչ դիլերների համար էլեկտրամոբիլների ներմուծման քվոտան սպառվում է. ՊԵԿ
16:12
Ոչ դիլերների համար էլեկտրամոբիլների ներմուծման քվոտան սպառվում է. ՊԵԿ
Անհրաժեշտ է ավելին անել՝ ԵՄ սահմանների պաշտպանությունը ուժեղացնելու համար. Լայեն
16:09
Անհրաժեշտ է ավելին անել՝ ԵՄ սահմանների պաշտպանությունը ուժեղացնելու համար. Լայեն
Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ ԲԲԸ-ն նոր կառավարիչ ունի
15:48
Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ ԲԲԸ-ն նոր կառավարիչ ունի
Հայաստանում կարմրուկի համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ բարենպաստ
15:37
Հայաստանում կարմրուկի համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ բարենպաստ
«Իմ կինը Հայփոստի պատմության մեջ ամենացածր աշխատավարձ ստացող տնօրենն է». Հայկ Կոնջորյան
15:19
«Իմ կինը Հայփոստի պատմության մեջ ամենացածր աշխատավարձ ստացող տնօրենն է». Հայկ Կոնջորյան
«Ուժեղ Հայաստան»-ն ԱԺ փոխնախագահի պաշտոնի համար առաջադրեց Արամ Վարդևանյանի թեկնածությունը
15:10
«Ուժեղ Հայաստան»-ն ԱԺ փոխնախագահի պաշտոնի համար առաջադրեց Արամ Վարդևանյանի թեկնածությունը
Պենտագոնը զինվորականներից ոչ ստանդարտ գաղափարներ է պահանջում Իրանի վրա ճնշման համար. CNN
14:54
Պենտագոնը զինվորականներից ոչ ստանդարտ գաղափարներ է պահանջում Իրանի վրա ճնշման համար. CNN
Ստանձնում եմ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարի պարտականությունները. Մելանյա Հարությունյան
14:43
Ստանձնում եմ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարի պարտականությունները. Մելանյա Հարությունյան
Ռուբեն Ռուբինյանը ընտրվեց ԱԺ նախագահ
14:39
Ռուբեն Ռուբինյանը ընտրվեց ԱԺ նախագահ
Փեզեշքիանը հայտարարել է, որ պետք է ստիպեն ԱՄՆ-ին կատարել ստորագրված հուշագրի պայմանները
14:27
Փեզեշքիանը հայտարարել է, որ պետք է ստիպեն ԱՄՆ-ին կատարել ստորագրված հուշագրի պայմանները
Սուրեն Պապիկյանը ՊՆ-ում խորհրդակցություն է անցկացրել
14:12
Սուրեն Պապիկյանը ՊՆ-ում խորհրդակցություն է անցկացրել