Լրահոս 24/7
01.09.2023

ՀՀ-ի համար օրակարգում է միայն Լաչինի միջանցքի շրջափակման վերացման խնդիրը. ՀՀ ԱԳՆ

ՀՀ-ի համար օրակարգում է միայն Լաչինի միջանցքի շրջափակման վերացման խնդիրը. ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ խոսնակի պատասխանը՝ լրատվամիջոցների հարցին։

Հարց. Ադրբեջանի ԱԳ նախարարությունը հերթական անգամ պնդում է, որ հուլիսի 15-ին Բրյուսելում Հայաստանի, Ադրբեջանի ղեկավարների և Եվրոպական խորհրդի նախագահի մասնակցությամբ կայացած եռակողմ հանդիպման ժամանակ համաձայնություն է ձեռք բերվել այլ ճանապարհներով Լեռնային Ղարաբաղ բեռների տեղափոխումն ապահովելու շուրջ։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս պնդումները։

Պատասխան. Ցանկանում ենք ընդգծել, որ հուլիսի 15-ին Բրյուսելում Հայաստանի, Ադրբեջանի ղեկավարների և Եվրոպական խորհրդի նախագահի մասնակցությամբ կայացած եռակողմ հանդիպման ժամանակ ԼՂ բեռների տեղափոխման այլընտրանքային ճանապարհների վերաբերյալ որևէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել։

Ավելին, Հայաստանի Հանրապետությունն իրավասություն չունի և չի կարող քննարկել Լեռնային Ղարաբաղ բեռներ տեղափոխելու այլ ճանապարհների հետ կապված հարցեր։

Հայաստանի Հանրապետությունը բազմիցս վերահաստատել է իր սկզբունքային դիրքորոշումը Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման վերացման հրամայականի վերաբերյալ՝ համաձայն 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության և 2023թ. փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանի իրավաբական պարտադիր ուժ ունեցող որոշումների։

Հատկանշական է նաև, որ հուլիսի 15-ի հանդիպումից հետո Եվրոպական խորհրդի նախագահի կողմից, ինչպես նաև սեպտեմբերի 1-ին խորհրդի նախագահի խոսնակի կողմից արված հայտարարություններում ևս չի մատնանշվում այդպիսի «պայմանավորվածություն». ադրբեջանական կողմը, ձևավորած գործելաոճին համապատասխան, փորձում է շահարկել թեմային զանազան անդրադարձերը և դրանք ներկայացնել որպես պայմանավորվածություն։

Միջազգային գործընկերներն իրենց հայտարարություններում շարունակաբար և աներկբայորեն շեշտադրում են Լաչինի միջանցքի արգելափակման վերացման կարևորությունը, և այն, որ այլ ճանապարհների վկայակոչումը չի կարող դիտվել որպես այլընտրանք Լաչինի միջանցքի արգելափակման վերացման Ադրբեջանի պարտավորությանը։

Եվս մեկ անգամ հաստատակամորեն ընդգծում ենք, որ ՀՀ համար օրակարգում է միայն Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև անխափան կապն ապահովող ուղու՝ Լաչինի միջանցքի շրջափակման վերացման խնդիրը, և ՀՀ-ն չի պատրաստվում ներգրավվել որևէ այլ ճանապարհների շուրջ քննարկումներում:

Լրահոս
Դուք վերցնում եք ընկերությունները սեփականատերերից, բարձրացնում եք սակագները, պետությունը ստանում է 0 դրամ շահաբաժին. Նարեկ Կարապետյան
16:56
Դուք վերցնում եք ընկերությունները սեփականատերերից, բարձրացնում եք սակագները, պետությունը ստանում է 0 դրամ շահաբաժին. Նարեկ Կարապետյան
Եթե հարուստ լինեի, կարող է և հրաժարվեի աշխատավարձից. Ռուբինյան
16:47
Եթե հարուստ լինեի, կարող է և հրաժարվեի աշխատավարձից. Ռուբինյան
Գերիների և այլ պահվող անձանց վերաբերյալ հարցը ամենօրյա աշխատանքի մաս է. Ռուբինյան
16:31
Գերիների և այլ պահվող անձանց վերաբերյալ հարցը ամենօրյա աշխատանքի մաս է. Ռուբինյան
2027 թվականից մեր բուժաշխատողները պետք է լիցենզավորվեն. Ավանեսյան
16:19
2027 թվականից մեր բուժաշխատողները պետք է լիցենզավորվեն. Ավանեսյան
Ոչ դիլերների համար էլեկտրամոբիլների ներմուծման քվոտան սպառվում է. ՊԵԿ
16:12
Ոչ դիլերների համար էլեկտրամոբիլների ներմուծման քվոտան սպառվում է. ՊԵԿ
Անհրաժեշտ է ավելին անել՝ ԵՄ սահմանների պաշտպանությունը ուժեղացնելու համար. Լայեն
16:09
Անհրաժեշտ է ավելին անել՝ ԵՄ սահմանների պաշտպանությունը ուժեղացնելու համար. Լայեն
Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ ԲԲԸ-ն նոր կառավարիչ ունի
15:48
Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ ԲԲԸ-ն նոր կառավարիչ ունի
Հայաստանում կարմրուկի համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ բարենպաստ
15:37
Հայաստանում կարմրուկի համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ բարենպաստ
«Իմ կինը Հայփոստի պատմության մեջ ամենացածր աշխատավարձ ստացող տնօրենն է». Հայկ Կոնջորյան
15:19
«Իմ կինը Հայփոստի պատմության մեջ ամենացածր աշխատավարձ ստացող տնօրենն է». Հայկ Կոնջորյան
«Ուժեղ Հայաստան»-ն ԱԺ փոխնախագահի պաշտոնի համար առաջադրեց Արամ Վարդևանյանի թեկնածությունը
15:10
«Ուժեղ Հայաստան»-ն ԱԺ փոխնախագահի պաշտոնի համար առաջադրեց Արամ Վարդևանյանի թեկնածությունը
Պենտագոնը զինվորականներից ոչ ստանդարտ գաղափարներ է պահանջում Իրանի վրա ճնշման համար. CNN
14:54
Պենտագոնը զինվորականներից ոչ ստանդարտ գաղափարներ է պահանջում Իրանի վրա ճնշման համար. CNN
Ստանձնում եմ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարի պարտականությունները. Մելանյա Հարությունյան
14:43
Ստանձնում եմ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարի պարտականությունները. Մելանյա Հարությունյան
Ռուբեն Ռուբինյանը ընտրվեց ԱԺ նախագահ
14:39
Ռուբեն Ռուբինյանը ընտրվեց ԱԺ նախագահ
Փեզեշքիանը հայտարարել է, որ պետք է ստիպեն ԱՄՆ-ին կատարել ստորագրված հուշագրի պայմանները
14:27
Փեզեշքիանը հայտարարել է, որ պետք է ստիպեն ԱՄՆ-ին կատարել ստորագրված հուշագրի պայմանները
Սուրեն Պապիկյանը ՊՆ-ում խորհրդակցություն է անցկացրել
14:12
Սուրեն Պապիկյանը ՊՆ-ում խորհրդակցություն է անցկացրել