Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչ Պետեր Ստանոն անդրադարձել է այսօր հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին․
«ԵՄ-ն ափսոսանք է հայտնում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած բախումների կապակցությամբ, ինչի հետևանքով կան զոհեր և վիրավորներ, կողմերին կոչ է անում խուսափել հետագա բախումներից և վերսկսել երկխոսությունը»:

















