Լրահոս 24/7
02.09.2023

Փաշինյանի շնորհավորական ուղերձը ԼՂ-ի անկախության հռչակագրի ընդունման օրվա առիթով

Փաշինյանի շնորհավորական ուղերձը ԼՂ-ի անկախության հռչակագրի ընդունման օրվա առիթով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակագրի ընդունման օրվա առիթով.

Սիրելի՛ ժողովուրդ, սիրելի՛ հայրենակիցներ,

32 տարի առաջ այս օրը Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի և Շահումյանի շրջանի բոլոր մակարդակների պատգամավորների համատեղ նստաշրջանը հղում կատարելով ինքնորոշման իրավունքին՝ որոշում կայացրեց Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակագրի ընդունման մասին:Լեռնային Ղարաբաղի հայությունն այդ ժամանակահատվածում ականատեսն էր Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի ջարդերի, և անկախության հռչակագրի ընդունումը պայմանավորված էր նաև գոյաբանական սպառնալիքով:

44-օրյա պատերազմի հետևանքով այսօր էլ իրենց հայրենի բնօրրանում՝ Լեռնային Ղարաբաղում բնակվող մեր հայրենակիցներն Ադրբեջանի քաղաքականության հետևանքով կանգնած են էթնիկ զտման ենթարկվելու սպառնալիքի առաջ՝ Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման, առաջին անհրաժեշտության սննդամթերքի, գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումների դադարեցման պատճառով:

Տեղի ունեցող գործընթացների ականատեսն է նաև միջազգային հանրությունը, և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Լեռնային Ղարաբաղի թեմայով կայացած քննարկումներում ևս արձանագրվեց Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի առկայությունը և այն, որ Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնակչության կյանքն ու անվտանգությունը դրված են կասկածի տակ։

Միաժամանակ, ընդգծվեց, որ Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի որոշումները՝ Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների երկու ուղղություններով անխափան տեղաշարժն ապահովելու վերաբերյալ, Ադրբեջանի կողմից չի կատարվել:

Մեր ակնկալիքն է, որպեսզի միջազգային հանրությունը ջանքեր գործադրի՝ թույլ չտալու Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների քաղաքականության իրականացումը։

Ցանկանում եմ ևս մեկ անգամ ընդգծել՝ հիմնազուրկ են Լեռնային Ղարաբաղի՝ որպես տարածքային միավոր գոյություն չունենալու և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հանգուցալուծված լինելու մասին բոլոր հայտարարությունները, քանի դեռ անբեկանելիորեն հասցեագրված չեն ԼՂ հայության անվտանգության և իրավունքների պաշտպանության խնդիրները:

Հայաստանը, Լեռնային Ղարաբաղը և միջազգային հանրությունը հստակ արձանագրում են. հակամարտության համապարփակ ու երկարատև կարգավորումը պետք է տեղի ունենա բացառապես խաղաղ գործընթացի, այդ թվում՝ միջազգային մեխանիզմի ներքո Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջոցով։

Սիրելի՛ հայրենակիցներ,

Մենք հիշում ենք հանուն Հայրենիքի նահատակված մեր բոլոր հերոսներին և գլուխ խոնարհում նրանց առջև։Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է ջանքերը՝ Լեռնային Ղարաբաղում բնականոն կենսագործունեության ապահովման, անվտանգության և իրավունքների պաշտպանությունն ապահովելու ուղղությամբ։

Այսօր մենք մեր գնահատանքի խոսքն ենք ասում Լեռնային Ղարաբաղի մեր բոլոր հայրենակիցներին, և մեր խնդիրն է՝ խաղաղ, քաղաքակիրթ միջոցներով, բանակցային եղանակով ապահովել խաղաղ ապրելու և արարելու նրա անօտարելի իրավունքը:

Լրահոս
Դուք վերցնում եք ընկերությունները սեփականատերերից, բարձրացնում եք սակագները, պետությունը ստանում է 0 դրամ շահաբաժին. Նարեկ Կարապետյան
16:56
Դուք վերցնում եք ընկերությունները սեփականատերերից, բարձրացնում եք սակագները, պետությունը ստանում է 0 դրամ շահաբաժին. Նարեկ Կարապետյան
Եթե հարուստ լինեի, կարող է և հրաժարվեի աշխատավարձից. Ռուբինյան
16:47
Եթե հարուստ լինեի, կարող է և հրաժարվեի աշխատավարձից. Ռուբինյան
Գերիների և այլ պահվող անձանց վերաբերյալ հարցը ամենօրյա աշխատանքի մաս է. Ռուբինյան
16:31
Գերիների և այլ պահվող անձանց վերաբերյալ հարցը ամենօրյա աշխատանքի մաս է. Ռուբինյան
2027 թվականից մեր բուժաշխատողները պետք է լիցենզավորվեն. Ավանեսյան
16:19
2027 թվականից մեր բուժաշխատողները պետք է լիցենզավորվեն. Ավանեսյան
Ոչ դիլերների համար էլեկտրամոբիլների ներմուծման քվոտան սպառվում է. ՊԵԿ
16:12
Ոչ դիլերների համար էլեկտրամոբիլների ներմուծման քվոտան սպառվում է. ՊԵԿ
Անհրաժեշտ է ավելին անել՝ ԵՄ սահմանների պաշտպանությունը ուժեղացնելու համար. Լայեն
16:09
Անհրաժեշտ է ավելին անել՝ ԵՄ սահմանների պաշտպանությունը ուժեղացնելու համար. Լայեն
Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ ԲԲԸ-ն նոր կառավարիչ ունի
15:48
Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ ԲԲԸ-ն նոր կառավարիչ ունի
Հայաստանում կարմրուկի համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ բարենպաստ
15:37
Հայաստանում կարմրուկի համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ բարենպաստ
«Իմ կինը Հայփոստի պատմության մեջ ամենացածր աշխատավարձ ստացող տնօրենն է». Հայկ Կոնջորյան
15:19
«Իմ կինը Հայփոստի պատմության մեջ ամենացածր աշխատավարձ ստացող տնօրենն է». Հայկ Կոնջորյան
«Ուժեղ Հայաստան»-ն ԱԺ փոխնախագահի պաշտոնի համար առաջադրեց Արամ Վարդևանյանի թեկնածությունը
15:10
«Ուժեղ Հայաստան»-ն ԱԺ փոխնախագահի պաշտոնի համար առաջադրեց Արամ Վարդևանյանի թեկնածությունը
Պենտագոնը զինվորականներից ոչ ստանդարտ գաղափարներ է պահանջում Իրանի վրա ճնշման համար. CNN
14:54
Պենտագոնը զինվորականներից ոչ ստանդարտ գաղափարներ է պահանջում Իրանի վրա ճնշման համար. CNN
Ստանձնում եմ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարի պարտականությունները. Մելանյա Հարությունյան
14:43
Ստանձնում եմ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարի պարտականությունները. Մելանյա Հարությունյան
Ռուբեն Ռուբինյանը ընտրվեց ԱԺ նախագահ
14:39
Ռուբեն Ռուբինյանը ընտրվեց ԱԺ նախագահ
Փեզեշքիանը հայտարարել է, որ պետք է ստիպեն ԱՄՆ-ին կատարել ստորագրված հուշագրի պայմանները
14:27
Փեզեշքիանը հայտարարել է, որ պետք է ստիպեն ԱՄՆ-ին կատարել ստորագրված հուշագրի պայմանները
Սուրեն Պապիկյանը ՊՆ-ում խորհրդակցություն է անցկացրել
14:12
Սուրեն Պապիկյանը ՊՆ-ում խորհրդակցություն է անցկացրել