Լրահոս 24/7
02.09.2023

Արցախի թեման՝ BBC-ի եթերում

Արցախի թեման՝ BBC-ի եթերում

Ամերիկահայ ռոք երաժիշտ, երգահան, քաղաքական ակտիվիստ Սերժ Թանկյանն ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը տեսակապի միջոցով հարցազրույց են տվել BBC հեռուստաալիքին։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով բրիտանական հայտնի լրատվամիջոցի տեսանյութը, բանախոսներն հանգամանորեն անդրադարձել են Լաչինի միջանցքի արգելափակմանն ու Ադրբեջանի ապօրինի գործողությունների արդյունքում Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին։

Թանկյանը մասնավորապես նշել է, որ ադրբեջանցիները կարողանում են կաշառել ամերիկացի ու եվրոպացի պատգամավորներին՝ իրենց նպատակին հասնելու համար, և այդ ճանապարհին օգտագործում են նաև ադրբեջանական նավթի մատակարարումների հանգամանքը։

Նրա գնահատմամբ՝ արցախյան հիմնախնդիրը, ցավոք, հայտնվել է աշխարհաքաղաքական հորձանուտում, մինչդեռ 120 հազար արցախցիներ, այդ թվում՝ 30 հազար երեխաներ, գտնվում են սովահարության եզրին, քանի որ Արցախի շրջափակումը շարունակվում է շուրջ 9 ամիս։

«Ամբողջ աշխարհը Ադրբեջանին կոչ է անում բացել Լաչինի միջանցքը, երկու միջազգային հեղինակավոր դատական ատյաններ նույնպես այդ առթիվ կայացրել են որոշումներ, սակայն ադրբեջանական կողմը շարունակում է անտեսել այդ ամենը։ Հարցն այն է, թե այժմ մենք բոլորս գործելու ե՞նք, թե պատրաստվում ենք հանդուրժել արցախահայերի ցեղասպանությունը, որը կարող է տեղի ունենալ 21-րդ դարում»,- ասել է Թանկյանը։

Նա հիշեցրել է, որ 2020 թվականին Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ հարձակվեց Լեռնային Ղարաբաղի վրա, իսկ պատերազմից հետո, երբ կնքվեց զինադադար, Արցախը Հայաստանին միացնող Լաչինի միջանցքը բաց մնաց հումանիտար բեռների ու մարդկանց տեղաշարժի համար, սակայն ինն ամիս առաջ Ադրբեջանն ապօրինաբար փակեց այդ կյանքի ճանապարհը։

Արտակ Բեգլարյանն իր հերթին նույնպես պնդել է, որ արցախյան հիմնախնդիրն ունի աշխարհաքաղաքական ենթատեքստ, և այն պահից, երբ հակամարտությունը սրվել է Ռուսաստանի ու Արևմուտքի միջև, արցախցիները դարձել են նաև այդ հակամարտության զոհը։

«Միջազգային հանրության ուշադրությունը գլխավորապես սևեռված է ուկրաինական ճգնաժամի վրա։ Թուրքիան և Ադրբեջանը որոշակի կապեր ունեն ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Արևմուտքի հետ, այդ պատճառով էլ միջազգային հանրությունը, դժբախտաբար, չի կարողանում արդյունավետորեն գործել Լեռնային Ղարաբաղում և կանխարգելել հնարավոր ցեղասպանությունը»,- ասել է Բեգլարյանը։

Նախկին պետնախարարի դիտարկմամբ՝ Լեռնային Ղարաբաղը միակ տեղն է, որն ամբողջովին հայտնվել է մեկուսացման մեջ, քանի որ միջազգային կառույցները, նույնիսկ հումանիտար կազմակերպությունները չեն կարողանում մուտք գործել ԼՂՀ տարածք, անգամ ՄԱԿ-ն է զրկված այդ հնարավորությունից։

«Ադրբեջանը շրջափակել է ոչ միայն արցախահայերին, արգելափակել է ոչ միայն հումանիտար բեռների տեղափոխումն Արցախ, այլ նաև դեմ է, որպեսզի միջազգային դիտորդական խմբերն այցելեն այստեղ։

Նույնիսկ ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարին թույլ չեն տալիս այցելել Լեռնային Ղարաբաղ»,- ասել է Բեգլարյանը՝ հավելելով, որ հունիս 15-ից ադրբեջանական կողմը ԿԽՄԿ-ին ու ռուսաստանցի խաղաղապահներին թույլ չի տալիս ո՛չ սնունդ, ո՛չ էլ դեղորայք տեղափոխել Լեռնային Ղարաբաղ։

«Ադրբեջանը չի խոչընդոտում միայն «Կարմիր խաչի» միջոցով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից Հայաստան հիվանդների տեղափոխմանը, ոչ ավելին»,- նշել է Բեգլարյանը և ցույց տվել այն մեծ խանութի դատարկ փեղկերը, որտեղից ուղիղ տեսակապ է հաստատվել նրա և BBC-ի միջև։

Լրահոս
Դուք վերցնում եք ընկերությունները սեփականատերերից, բարձրացնում եք սակագները, պետությունը ստանում է 0 դրամ շահաբաժին. Նարեկ Կարապետյան
16:56
Դուք վերցնում եք ընկերությունները սեփականատերերից, բարձրացնում եք սակագները, պետությունը ստանում է 0 դրամ շահաբաժին. Նարեկ Կարապետյան
Եթե հարուստ լինեի, կարող է և հրաժարվեի աշխատավարձից. Ռուբինյան
16:47
Եթե հարուստ լինեի, կարող է և հրաժարվեի աշխատավարձից. Ռուբինյան
Գերիների և այլ պահվող անձանց վերաբերյալ հարցը ամենօրյա աշխատանքի մաս է. Ռուբինյան
16:31
Գերիների և այլ պահվող անձանց վերաբերյալ հարցը ամենօրյա աշխատանքի մաս է. Ռուբինյան
2027 թվականից մեր բուժաշխատողները պետք է լիցենզավորվեն. Ավանեսյան
16:19
2027 թվականից մեր բուժաշխատողները պետք է լիցենզավորվեն. Ավանեսյան
Ոչ դիլերների համար էլեկտրամոբիլների ներմուծման քվոտան սպառվում է. ՊԵԿ
16:12
Ոչ դիլերների համար էլեկտրամոբիլների ներմուծման քվոտան սպառվում է. ՊԵԿ
Անհրաժեշտ է ավելին անել՝ ԵՄ սահմանների պաշտպանությունը ուժեղացնելու համար. Լայեն
16:09
Անհրաժեշտ է ավելին անել՝ ԵՄ սահմանների պաշտպանությունը ուժեղացնելու համար. Լայեն
Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ ԲԲԸ-ն նոր կառավարիչ ունի
15:48
Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ ԲԲԸ-ն նոր կառավարիչ ունի
Հայաստանում կարմրուկի համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ բարենպաստ
15:37
Հայաստանում կարմրուկի համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ բարենպաստ
«Իմ կինը Հայփոստի պատմության մեջ ամենացածր աշխատավարձ ստացող տնօրենն է». Հայկ Կոնջորյան
15:19
«Իմ կինը Հայփոստի պատմության մեջ ամենացածր աշխատավարձ ստացող տնօրենն է». Հայկ Կոնջորյան
«Ուժեղ Հայաստան»-ն ԱԺ փոխնախագահի պաշտոնի համար առաջադրեց Արամ Վարդևանյանի թեկնածությունը
15:10
«Ուժեղ Հայաստան»-ն ԱԺ փոխնախագահի պաշտոնի համար առաջադրեց Արամ Վարդևանյանի թեկնածությունը
Պենտագոնը զինվորականներից ոչ ստանդարտ գաղափարներ է պահանջում Իրանի վրա ճնշման համար. CNN
14:54
Պենտագոնը զինվորականներից ոչ ստանդարտ գաղափարներ է պահանջում Իրանի վրա ճնշման համար. CNN
Ստանձնում եմ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարի պարտականությունները. Մելանյա Հարությունյան
14:43
Ստանձնում եմ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարի պարտականությունները. Մելանյա Հարությունյան
Ռուբեն Ռուբինյանը ընտրվեց ԱԺ նախագահ
14:39
Ռուբեն Ռուբինյանը ընտրվեց ԱԺ նախագահ
Փեզեշքիանը հայտարարել է, որ պետք է ստիպեն ԱՄՆ-ին կատարել ստորագրված հուշագրի պայմանները
14:27
Փեզեշքիանը հայտարարել է, որ պետք է ստիպեն ԱՄՆ-ին կատարել ստորագրված հուշագրի պայմանները
Սուրեն Պապիկյանը ՊՆ-ում խորհրդակցություն է անցկացրել
14:12
Սուրեն Պապիկյանը ՊՆ-ում խորհրդակցություն է անցկացրել