Լրահոս 24/7
03.09.2023

Արցախում հողօգտագործողներին հորդորվում է պահեստավորած ցորենը վաճառել պետությանը

Արցախում հողօգտագործողներին հորդորվում է պահեստավորած ցորենը վաճառել պետությանը

Արցախի Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամը հողօգտագործողներին տեղեկացնում է, որ հանրապետությունում ալյուրի քանակի սղության հետևանքով առաջացել է հացի խնդիր, ինչը մեղմելու նպատակով ցորենի ընդունման կարգում կատարվել են փոփոխություններ։

Մասնավորապես` ԱՀ ԳԳԱ հիմնադրամի կողմից ցորենը կընդունվի մեկ կիլոգրամը 250 դրամ արժեքով, ինչպես նաև ցորեն հանձնած հողօգտագործողներին հնարավորություն կտրվի ձեռք բերել հանձնած ցորենի 20 տոկոսի չափով ալյուր` մեկ պարկը 13000 դրամ արժողությամբ։

Նշենք նաև, որ հանձնված ցորենի արժեքից հիմնադրամի հանդեպ ունեցած պարտավորությունների հաշվանցում չի կատարվի։
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ այսուհետ հանրապետությունում գործող ալրաղացներում`պայմանավորված ստեղծված իրավիճակով, կկիրառվեն սահմանափակումներ` ամենայն հավանականությամբ  մշակման չի  ենթարկվի ֆիզիկական անձանց պատկանող ցորենը։

Դա կախված է, նրանից, թե որքանով  հողօգտագործողները ըմբռնումով կմոտենան ստեղծված իրավիճակին և որքան ցորեն հնարավոր կլինի մթերել։

Իհարկե այս մոտեցումը հնարավոր է նաև դժգոհությունների տեղիք տա, սակայն առաջացած խնդիրը լուծելու այլ ելք չի մնում` քան պետական մակարդակով վերահսկել ալրաղացների աշխատանքը։

Հարգելի հողօգտագործողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ` պահեստավորած ցորենը վաճառել  հիմնադրամին, որպեսզի միասին կարողանանք օր առաջ հաղթահարել առաջացած ճգնաժամը։ Պայքարը միայն պատերազմը չէ, սա էլ պայքար է, որտեղից հաղթանակած կարող ենք դուրս գալ միայն բոլորիս  միասնականության շնորհիվ։

Լրահոս
Ջորջա Մելոնին ժամանեց Երևան
23:12
Ջորջա Մելոնին ժամանեց Երևան
Երևանը՝ եվրոպական ռազմավարության քարտեզի վրա․Հայաստանը խորացնում է Արևմուտքի հետ կապերը. El Pais
22:52
Երևանը՝ եվրոպական ռազմավարության քարտեզի վրա․Հայաստանը խորացնում է Արևմուտքի հետ կապերը. El Pais
Վարչապետի անունից ի պատիվ ԵՔՀ գագաթնաժողովի մասնակիցների տրվել է ընթրիք
22:30
Վարչապետի անունից ի պատիվ ԵՔՀ գագաթնաժողովի մասնակիցների տրվել է ընթրիք
Երևանը՝ եվրոպական օրակարգի կենտրոնում․ The Guardian
22:23
Երևանը՝ եվրոպական օրակարգի կենտրոնում․ The Guardian
Հայաստան են ժամանել Անտոնիու Կոշտան, Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Ռոբերտա Մեցոլան
20:49
Հայաստան են ժամանել Անտոնիու Կոշտան, Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Ռոբերտա Մեցոլան
Հայաստան է ժամանել Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Սթարմերը
17:42
Հայաստան է ժամանել Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Սթարմերը
Հայաստան է ժամանել Շվեյցարիայի նախագահը
17:23
Հայաստան է ժամանել Շվեյցարիայի նախագահը
Հայաստան է ժամանել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին
16:40
Հայաստան է ժամանել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին
Պատերազմ VS Կախվածություն
15:31
Պատերազմ VS Կախվածություն
Հայաստանի և Բուլղարիայի միջև ստորագրվել է ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր
14:50
Հայաստանի և Բուլղարիայի միջև ստորագրվել է ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր
Եվրոպական որևէ երկրում նման ռեժիմը գահընկեց կարվեր և կկանգներ դատարանի առջև.  Աշոտյան
14:21
Եվրոպական որևէ երկրում նման ռեժիմը գահընկեց կարվեր և կկանգներ դատարանի առջև. Աշոտյան
Վարչապետն ընդունել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին
13:02
Վարչապետն ընդունել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին
Շուտով կծանոթանամ Իրանի ուղարկած ծրագրին․ Թրամփ
12:01
Շուտով կծանոթանամ Իրանի ուղարկած ծրագրին․ Թրամփ
Հայաստան են ժամանել մի քանի երկրների վարչապետեր, նախագահներ, ԵԽ ներկայացուցիչներ
11:59
Հայաստան են ժամանել մի քանի երկրների վարչապետեր, նախագահներ, ԵԽ ներկայացուցիչներ
Հայաստանում է  Բուլղարիայի նախագահը
11:55
Հայաստանում է Բուլղարիայի նախագահը