Լրահոս 24/7
03.09.2023

Լավ պայմանավորվածություններ են ձեռք բերվել Ալիևի հետ․ Իրանի ԱԳ նախարար

Լավ պայմանավորվածություններ են ձեռք բերվել Ալիևի հետ․ Իրանի ԱԳ նախարար

Իրանը չի ընդունի տարածաշրջանում տարանցիկ ուղիների արգելափակումը: Հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանը Թեհրանում Թուրքիայի իր գործընկեր Հաքան Ֆիդանի հետ համատեղ մամուլի ասուլիսին։ Գրել է MEHR-ը։

Նախարարները տարբեր հարցեր են քննարկել այսօր։

«Երկու երկրների միջև ապրանքաշրջանառության նպատակային ծավալը 30 միլիարդ եվրո է, այժմ մենք ճանապարհի կեսն ենք: Վերջերս [Իրանի] արտաքին գործերի՝ տնտեսական դիվանագիտության գծով փոխնախարարը մեկնեց Անկարա, և երկու երկրների միջև տնտեսական ոլորտում լավ պայմանավորվածություններ եղան»,- ասել է իրանցի բարձրաստիճան դիվանագետը։

«Տրանսպորտի և տարանցման ոլորտում մենք համաձայն ենք, որ տարածաշրջանի տարանցիկ երթուղիները փոխլրացնող երթուղիներ են երկու երկրների միջև, և երթուղիները մրցակցության գործոն չեն, փոխարենը դրանք լրացնող գործոն են Իրանի և Թուրքիայի միջև համագործակցության համար»,- ասել է Ամիր-Աբդոլլահիանը։

Իրանի ԱԳ նախարարն ասել է, որ խոսել են նաև տարածաշրջանային խնդիրների մասին։

«Առաջին խնդիրն այն է, որ իսլամական աշխարհի ոլորտում երկու կողմերն էլ ավելի ակտիվ միջոցներ ձեռնարկեցին իսլամաֆոբիայի դեմ պայքարելու և սուրբ գրքերի ու Սուրբ Ղուրանի պղծումը կանխելու համար, և շեշտը դրեցին Պաղեստինի և Ղոդսի հարցը որպես առաջնահերթություն իսլամական երկրների և տարածաշրջանի երկրների համար: Մենք ընդգծել ենք, որ Սիոնիստական ռեժիմի ներկայությունը տարածաշրջանում ոչ մի արդյունք չի տվել՝ բացի խռովությունից ու պառակտումից տարածաշրջանի երկրների միջև»,- ասել է իրանցի դիվանագետը:

Ինչ վերաբերում է կովկասյան տարածաշրջանին՝ Ամիր-Աբդոլլահիանն ասել է. «Եկել է ժամանակը թողնելու լարվածության ու հակամարտությունների շրջանը և առաջ շարժվել դեպի Կովկասում խաղաղության և համագործակցության շրջան։ Լավ պայմանավորվածություններ են ձեռք բերվել [նախագահ] Իլհամ Ալիևի հետ։ Մենք աջակցում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև պայմանավորվածություններին և երկխոսություններին և երբեք չենք ընդունի տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխությունները և տարածաշրջանում առկա պատմական տարանցիկ ուղիների սահմանափակումը»։

«Մենք կարծում ենք, որ Թուրքիայի և Սիրիայի մտահոգությունները պետք է լուծվեն դիվանագիտական ու երկխոսության ճանապարհով, իսկ ահաբեկչության, սահմանների անվտանգության ու փախստականների հետ կապված հարցերը պետք է լուծվեն երկու երկրների համագործակցության միջոցով»,- հավելել է նա։

«Ես Ֆիդանի հետ խոսել եմ Ուկրաինայում, Աֆղանստանում տիրող իրավիճակի և եռակողմ ձևաչափերի մասին, որոնք կարող են ձևավորվել Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև հարաբերությունների կարգավորումից հետո, և երկու կողմերն էլ համաձայն են Իրանի, Սաուդյան Արաբիայի և Թուրքիան միջև եռակողմ հանդիպման ձևավորման շուրջ՝ ապագայում կենտրոնանալով տնտեսական համագործակցության և բիզնեսի ու ներդրումների վրա»,- հավելել է նա։

Իրանցի բարձրաստիճան դիվանագետն այնուհետև ասել է․ «Մենք համաձայն ենք պարոն Հաքան Ֆիդանի առաջարկին, որը վերաբերում է Իրանի, Ադրբեջանի և Թուրքիայի ձևաչափի վերականգնմանը՝ Կովկասում խաղաղություն և կայունություն հաստատելու նպատակով ավելի ամուր համագործակցության նպատակով»։

Լրահոս
Դուք վերցնում եք ընկերությունները սեփականատերերից, բարձրացնում եք սակագները, պետությունը ստանում է 0 դրամ շահաբաժին. Նարեկ Կարապետյան
16:56
Դուք վերցնում եք ընկերությունները սեփականատերերից, բարձրացնում եք սակագները, պետությունը ստանում է 0 դրամ շահաբաժին. Նարեկ Կարապետյան
Եթե հարուստ լինեի, կարող է և հրաժարվեի աշխատավարձից. Ռուբինյան
16:47
Եթե հարուստ լինեի, կարող է և հրաժարվեի աշխատավարձից. Ռուբինյան
Գերիների և այլ պահվող անձանց վերաբերյալ հարցը ամենօրյա աշխատանքի մաս է. Ռուբինյան
16:31
Գերիների և այլ պահվող անձանց վերաբերյալ հարցը ամենօրյա աշխատանքի մաս է. Ռուբինյան
2027 թվականից մեր բուժաշխատողները պետք է լիցենզավորվեն. Ավանեսյան
16:19
2027 թվականից մեր բուժաշխատողները պետք է լիցենզավորվեն. Ավանեսյան
Ոչ դիլերների համար էլեկտրամոբիլների ներմուծման քվոտան սպառվում է. ՊԵԿ
16:12
Ոչ դիլերների համար էլեկտրամոբիլների ներմուծման քվոտան սպառվում է. ՊԵԿ
Անհրաժեշտ է ավելին անել՝ ԵՄ սահմանների պաշտպանությունը ուժեղացնելու համար. Լայեն
16:09
Անհրաժեշտ է ավելին անել՝ ԵՄ սահմանների պաշտպանությունը ուժեղացնելու համար. Լայեն
Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ ԲԲԸ-ն նոր կառավարիչ ունի
15:48
Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ ԲԲԸ-ն նոր կառավարիչ ունի
Հայաստանում կարմրուկի համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ բարենպաստ
15:37
Հայաստանում կարմրուկի համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ բարենպաստ
«Իմ կինը Հայփոստի պատմության մեջ ամենացածր աշխատավարձ ստացող տնօրենն է». Հայկ Կոնջորյան
15:19
«Իմ կինը Հայփոստի պատմության մեջ ամենացածր աշխատավարձ ստացող տնօրենն է». Հայկ Կոնջորյան
«Ուժեղ Հայաստան»-ն ԱԺ փոխնախագահի պաշտոնի համար առաջադրեց Արամ Վարդևանյանի թեկնածությունը
15:10
«Ուժեղ Հայաստան»-ն ԱԺ փոխնախագահի պաշտոնի համար առաջադրեց Արամ Վարդևանյանի թեկնածությունը
Պենտագոնը զինվորականներից ոչ ստանդարտ գաղափարներ է պահանջում Իրանի վրա ճնշման համար. CNN
14:54
Պենտագոնը զինվորականներից ոչ ստանդարտ գաղափարներ է պահանջում Իրանի վրա ճնշման համար. CNN
Ստանձնում եմ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարի պարտականությունները. Մելանյա Հարությունյան
14:43
Ստանձնում եմ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարի պարտականությունները. Մելանյա Հարությունյան
Ռուբեն Ռուբինյանը ընտրվեց ԱԺ նախագահ
14:39
Ռուբեն Ռուբինյանը ընտրվեց ԱԺ նախագահ
Փեզեշքիանը հայտարարել է, որ պետք է ստիպեն ԱՄՆ-ին կատարել ստորագրված հուշագրի պայմանները
14:27
Փեզեշքիանը հայտարարել է, որ պետք է ստիպեն ԱՄՆ-ին կատարել ստորագրված հուշագրի պայմանները
Սուրեն Պապիկյանը ՊՆ-ում խորհրդակցություն է անցկացրել
14:12
Սուրեն Պապիկյանը ՊՆ-ում խորհրդակցություն է անցկացրել