Թեհրանում Թուրքիայի և Իրանի ԱԳ նախարարների հանդիպմանը անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային հարցերի։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ համատեղ ասուլիսում Իրանի ԱԳ նախարար Աբդուլլահիանը հայտարարել է, որ ինքն ու իր գործընկերը քննարկել են «Թեհրան-Անկարա համատեղ համագործակցության համալիր պլանը», որը քննարկվել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Թեհրան կատարած այցի ժամանակ:
Խոսելով տարածաշրջանային խնդիրների մասին, Իրանի ԱԳ նախարարն ասել է. «Կովկասում լարվածությունն ավարտվել է և խաղաղության դարաշրջան է սկսվել։ Իրանը ողջունում է Բաքվի և Երևանի միջև երկխոսությունը», – հայտարարել է Աբդուլլահիանը։
Իրանի ԱԳ նախարարը նաև ասել է, թե Թեհրանը միակարծիք է Կովկասում խաղաղությունը և կայունությունը վերականգնելու՝ թուրք գործընկերոջ առաջարկի հարցում. «Այդ ուղղությամբ համատեղ քայլեր կձեռնարկվեն»,- ասել է նա։














