Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին հույս է հայտնել, որ Էրդողանի նախագահության նոր ժամկետում Իրանի ու Թուրքիայի համագործակցության մակարդակը կբարձրանա։ Ռաիսին այդ մասին հայտարարել է կիրակի օրը՝ Թեհրանում Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի և նրան ուղեկցող պատվիրակության հետ հանդիպման ժամանակ։
Նշելով Թուրքիայի մտահոգությունը տարածաշրջանում անվտանգության վերաբերյալ՝ նախագահ Ռաիսին ահաբեկչության դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոց է համարել տարածաշրջանի բոլոր երկրների ազգային ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը։














