Լրահոս 24/7
04.09.2023

Արցախը բոլոր հայերի հայրենիքն է՝ որտեղ էլ, որ նրանք բնակվեն. Թևանյան

Արցախը բոլոր հայերի հայրենիքն է՝ որտեղ էլ, որ նրանք բնակվեն. Թևանյան

Արա Աբրահամյանի ղեկավարած «Ռուսաստանի հայերի միությանը» կից «Ռուսաստանում բնակվող Հայաստանի քաղաքացիների ասոցիացիան» սատարում է Անդրանիկ Թևանյանի գլխավորած՝ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող «Մայր Հայաստան» դաշինքին։

Ներկայացնում ենք Ռուսաստանի հայերի միությանը կից «Ռուսաստանում բնակվող Հայաստանի քաղաքացիների ասոցիացիայի» հայտարարությունը.

«Մենք՝ Ռուսաստանի տարբեր տարածաշրջաններում բնակվող Հայաստանի քաղաքացիների ասոցիացիայի ընդլայնված նիստի մասնակիցներս, մեր անհամաձայնությունն ենք արտահայտում Հայաստանի իշխանությունների վարած գծի վերաբերյալ, որը, հասարակության մեջ բաժանարար գծեր ներդնելով, արժեզրկելով մտավորականությանը, եկեղեցին, մեր ավանդույթներն ու արժեհամակարգը, տանում է մեր ինքնության և պետականության կորստին:

Համարում ենք, որ հակառուսական արտահայտությունները և գնահատականները, որոնք տեղ են գտել ՀՀ վարչապետի՝ իտալական La Repubblica պարբերականին վերջերս տրված հարցազրույցում, վնաս են հասցնում ոչ միայն հայ-ռուսական հարաբերություններին, որոնք ձևավորվել և պահպանվել են դարերի ընթացքում, այլև խարխլում են տարածաշրջանային անվտանգության հիմքերը՝ վտանգելով Հայաստանի և Արցախի քաղաքացիների կյանքն ու բարեկեցությունը:

Այսպես կոչված՝ «խաղաղության օրակարգը», որով քողարկվում է Փաշինյանի կառավարությունը, և հանուն որի փաստացի զոհաբերվում են մեր 120 000 հայրենակիցները, արդեն բերել է Արցախի հումանիտար ճգնաժամի՝ ԼՂՀ-ն Ադրբեջանի կազմում անդրկուլիսյան ճանաչման արդյունքում:

Դա բերելու է հայերիս համար ցավալի ու ստորացուցիչ նոր զիջումների: Դրա վառ արտահայտությունը Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ԶՈՒ պարբերական ոտնձգությունների անպատժելիությունն է, հայ զինվորականների զոհվելը և այլն:

Արցախը բոլոր հայերի հայրենիքն է՝ որտեղ էլ որ նրանք բնակվեն: Արցախի ճակատագիրը որոշելիս՝ իշխանությունը պարտավոր է հավատարիմ մնալ ՀՀ Անկախության հռչակագրին և ՀՀ Սահմանադրությանը, որոնք արտացոլում են 10 միլիոնանոց հայ ժողովրդի կարծիքն ու միասնական կամքը:

Դրա փոխարեն, Հայաստանի այսօրվա ղեկավարներից մեկը սեպտեմբերի 2-ին՝ ԼՂՀ անկախության օրվա առիթով իր ելույթում, նույնիսկ չհիշատակեց Արցախի կարգավիճակի, նրա ժողովրդի ինքնորոշման կամ հանուն փրկության անջատման իրավունքի մասին:

Ընտրություններում ստացած ոչ մի քվե, որին հղում են անում գործող իշխանությունները, նրանց իրավունք չի տալիս Հայաստանի և Արցախի համար ճակատագրական հարցերի վերաբերյալ անդրկուլիսային բանակցություններ վարել: Առավել ևս, որ Հայաստանի հարյուր հազարավոր քաղաքացիներ, որոնք ընտրությունների ժամանակ գտնվում են այլ երկրներում, աշխատում և այնտեղից ամենայն օժանդակություն են ցուցաբերում իրենց ընտանիքներին, հարազատներին ու մերձավորներին, օբյեկտիվորեն հնարավորություն չունեն քվեարկության օրը գալ Հայաստան, զրկված են կամարտահայտության իրենց իրավունքից և հայտնվել են ձայնի իրավունքի փաստացի սահմանափակման մեջ (ըստ ՀՀ Ընտրական օրենսգրքի 56 հոդվածի):

Լրահոս
Դուք վերցնում եք ընկերությունները սեփականատերերից, բարձրացնում եք սակագները, պետությունը ստանում է 0 դրամ շահաբաժին. Նարեկ Կարապետյան
16:56
Դուք վերցնում եք ընկերությունները սեփականատերերից, բարձրացնում եք սակագները, պետությունը ստանում է 0 դրամ շահաբաժին. Նարեկ Կարապետյան
Եթե հարուստ լինեի, կարող է և հրաժարվեի աշխատավարձից. Ռուբինյան
16:47
Եթե հարուստ լինեի, կարող է և հրաժարվեի աշխատավարձից. Ռուբինյան
Գերիների և այլ պահվող անձանց վերաբերյալ հարցը ամենօրյա աշխատանքի մաս է. Ռուբինյան
16:31
Գերիների և այլ պահվող անձանց վերաբերյալ հարցը ամենօրյա աշխատանքի մաս է. Ռուբինյան
2027 թվականից մեր բուժաշխատողները պետք է լիցենզավորվեն. Ավանեսյան
16:19
2027 թվականից մեր բուժաշխատողները պետք է լիցենզավորվեն. Ավանեսյան
Ոչ դիլերների համար էլեկտրամոբիլների ներմուծման քվոտան սպառվում է. ՊԵԿ
16:12
Ոչ դիլերների համար էլեկտրամոբիլների ներմուծման քվոտան սպառվում է. ՊԵԿ
Անհրաժեշտ է ավելին անել՝ ԵՄ սահմանների պաշտպանությունը ուժեղացնելու համար. Լայեն
16:09
Անհրաժեշտ է ավելին անել՝ ԵՄ սահմանների պաշտպանությունը ուժեղացնելու համար. Լայեն
Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ ԲԲԸ-ն նոր կառավարիչ ունի
15:48
Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ ԲԲԸ-ն նոր կառավարիչ ունի
Հայաստանում կարմրուկի համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ բարենպաստ
15:37
Հայաստանում կարմրուկի համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ բարենպաստ
«Իմ կինը Հայփոստի պատմության մեջ ամենացածր աշխատավարձ ստացող տնօրենն է». Հայկ Կոնջորյան
15:19
«Իմ կինը Հայփոստի պատմության մեջ ամենացածր աշխատավարձ ստացող տնօրենն է». Հայկ Կոնջորյան
«Ուժեղ Հայաստան»-ն ԱԺ փոխնախագահի պաշտոնի համար առաջադրեց Արամ Վարդևանյանի թեկնածությունը
15:10
«Ուժեղ Հայաստան»-ն ԱԺ փոխնախագահի պաշտոնի համար առաջադրեց Արամ Վարդևանյանի թեկնածությունը
Պենտագոնը զինվորականներից ոչ ստանդարտ գաղափարներ է պահանջում Իրանի վրա ճնշման համար. CNN
14:54
Պենտագոնը զինվորականներից ոչ ստանդարտ գաղափարներ է պահանջում Իրանի վրա ճնշման համար. CNN
Ստանձնում եմ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարի պարտականությունները. Մելանյա Հարությունյան
14:43
Ստանձնում եմ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարի պարտականությունները. Մելանյա Հարությունյան
Ռուբեն Ռուբինյանը ընտրվեց ԱԺ նախագահ
14:39
Ռուբեն Ռուբինյանը ընտրվեց ԱԺ նախագահ
Փեզեշքիանը հայտարարել է, որ պետք է ստիպեն ԱՄՆ-ին կատարել ստորագրված հուշագրի պայմանները
14:27
Փեզեշքիանը հայտարարել է, որ պետք է ստիպեն ԱՄՆ-ին կատարել ստորագրված հուշագրի պայմանները
Սուրեն Պապիկյանը ՊՆ-ում խորհրդակցություն է անցկացրել
14:12
Սուրեն Պապիկյանը ՊՆ-ում խորհրդակցություն է անցկացրել