Սահմանադրական դատարանի անդամ Ալվինա Գյուլումյանն այսօր պատասխանել է լրագրողների հարցերին Սահմանադրական դատարանի չեզոքության և այլ սկզբունքների վերաբերյալ։ Լրագրողներից մեկի պնդմանը, թե հհասարակությունը չի վստահում Սահմանադրական դատարանին, նա պատասխանել է․
«Գիտեք, ես չեմ կարծում, թե էն 10 հոգին, որ եկան, Սահմանադրական դատարանի դիմաց կանգնեցին, դրանք հասարակությունն են»,– ասաց Գյուլումյանը։ Վերջինս նաև նշեց, որ չի պատրաստվում հրաժարական տալ։