Լրահոս 24/7
04.09.2023

«Հայրենիք» կինոթատրոնի շենքը հուշարձանի կարգավիճակ է ստացել

«Հայրենիք» կինոթատրոնի շենքը հուշարձանի կարգավիճակ է ստացել

Կայացել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության փորձագիտական հանձնաժողովի ընթացիկ տարվա երրորդ նիստը. մի շարք պատմամշակութային օբյեկտներ նորահայտ հուշարձանի կարգավիճակ են ստացել, հայտնում են նախարարությունից։

Քննարկումների արդյունքում հանձնաժողովի անդամների դրական եզրակացությամբ նորահայտ հուշարձանի կարգավիճակ են ստացել Երևան քաղաքում և հանրապետության հինգ մարզերում գտնվող 11 պատմամշակութային օբյեկտներ:

Տեղական նշանակության հուշարձանի կարգավիճակ են ստացել Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի «Հայրենիք» կինոթատրոնի շենքը, որը կառուցվել է 1951 թ. (ճարտ. Գր. Աղաբաբյան), Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող ՀՀ ԳԱԱ Հրաչյա Բունիաթյանի անվան Կենսաքիմիայի ինստիտուտի շենքի գլխավոր ճակատը զարդարող «Ծիլ և արև» (1970 թ.) (հեղինակ՝ Կ. Եղիազարյան, համահեղինակներ՝ Մ. Քամալյան, Ց. Ազիզյան) խճանկարը:

Հուշարձանի կարգավիճակ ստացած և պետական պահպանության վերցված մյուս հուշարձաններն են Արագածոտնի մարզի Արուճ գյուղի Սբ. Գրիգոր եկեղեցական համալիրի տարածքում գտնվող եռանավ սրահը (վաղ միջնադար, V-VI դդ.), Մելիքգյուղ գյուղի Դամբարանադաշտը (վաղ բրոնզեդար, Ք. ա. III հազ., ուշ բրոնզ-վաղ երկաթ), Արմավիրի մարզի Բագարան գյուղի Երվանդակերտ քաղաքատեղին ((դաստակերտ) մ. թ. ա. 3-րդ դ.– մ. թ. 14-րդ դ.), ապարանքը (մ. թ. ա. III դ.- մ. թ. IV դ.) և նույն մարզի Խանջյան գյուղի դամբարանադաշտը (Ք. ա. II-I հազ.), Գեղարքունիքի մարզի Արտանիշ գյուղի Արտանիշ- 9 բնակատեղին (վաղ բրոնզի դարի II փուլ, մ. թ. ա. 28-26-րդ դդ.) և Արտանիշ- 9 դամբարանադաշտը (մ. թ. ա. 24-23-րդ դդ.), Սյունիքի մարզի Տոլորս գյուղի Սբ. Հռիփսիմե միանավ բազիլիկ եկեղեցին (1861 թ.), Վայոց ձորի մարզի Չիվա գյուղի ժայռափոր (վիմափոր) ջրաղացը (XIII-XIV դդ.):

Հանդիպմանը քննարկվել են նաև պատմության և մշակույթի 32 անշարժ հուշարձանների պահպանական գոտիների նախագծերը: Ըստ սահմանված կարգի՝ դրանք կուղարկվեն համայնքների ղեկավարների և տարածքային կառավարման պետական մարմինների համաձայնեցմանը:

Ներկայացվել և հանձնաժողովի հավանությանն է արժանացել Լոռու մարզի Ակներ գյուղի քարայր-կացարանների համալիրը (10-19-րդ դդ.) օգտագործման հանձնելու ծրագիրը:

Լրահոս
Դուք վերցնում եք ընկերությունները սեփականատերերից, բարձրացնում եք սակագները, պետությունը ստանում է 0 դրամ շահաբաժին. Նարեկ Կարապետյան
16:56
Դուք վերցնում եք ընկերությունները սեփականատերերից, բարձրացնում եք սակագները, պետությունը ստանում է 0 դրամ շահաբաժին. Նարեկ Կարապետյան
Եթե հարուստ լինեի, կարող է և հրաժարվեի աշխատավարձից. Ռուբինյան
16:47
Եթե հարուստ լինեի, կարող է և հրաժարվեի աշխատավարձից. Ռուբինյան
Գերիների և այլ պահվող անձանց վերաբերյալ հարցը ամենօրյա աշխատանքի մաս է. Ռուբինյան
16:31
Գերիների և այլ պահվող անձանց վերաբերյալ հարցը ամենօրյա աշխատանքի մաս է. Ռուբինյան
2027 թվականից մեր բուժաշխատողները պետք է լիցենզավորվեն. Ավանեսյան
16:19
2027 թվականից մեր բուժաշխատողները պետք է լիցենզավորվեն. Ավանեսյան
Ոչ դիլերների համար էլեկտրամոբիլների ներմուծման քվոտան սպառվում է. ՊԵԿ
16:12
Ոչ դիլերների համար էլեկտրամոբիլների ներմուծման քվոտան սպառվում է. ՊԵԿ
Անհրաժեշտ է ավելին անել՝ ԵՄ սահմանների պաշտպանությունը ուժեղացնելու համար. Լայեն
16:09
Անհրաժեշտ է ավելին անել՝ ԵՄ սահմանների պաշտպանությունը ուժեղացնելու համար. Լայեն
Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ ԲԲԸ-ն նոր կառավարիչ ունի
15:48
Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ ԲԲԸ-ն նոր կառավարիչ ունի
Հայաստանում կարմրուկի համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ բարենպաստ
15:37
Հայաստանում կարմրուկի համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ բարենպաստ
«Իմ կինը Հայփոստի պատմության մեջ ամենացածր աշխատավարձ ստացող տնօրենն է». Հայկ Կոնջորյան
15:19
«Իմ կինը Հայփոստի պատմության մեջ ամենացածր աշխատավարձ ստացող տնօրենն է». Հայկ Կոնջորյան
«Ուժեղ Հայաստան»-ն ԱԺ փոխնախագահի պաշտոնի համար առաջադրեց Արամ Վարդևանյանի թեկնածությունը
15:10
«Ուժեղ Հայաստան»-ն ԱԺ փոխնախագահի պաշտոնի համար առաջադրեց Արամ Վարդևանյանի թեկնածությունը
Պենտագոնը զինվորականներից ոչ ստանդարտ գաղափարներ է պահանջում Իրանի վրա ճնշման համար. CNN
14:54
Պենտագոնը զինվորականներից ոչ ստանդարտ գաղափարներ է պահանջում Իրանի վրա ճնշման համար. CNN
Ստանձնում եմ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարի պարտականությունները. Մելանյա Հարությունյան
14:43
Ստանձնում եմ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարի պարտականությունները. Մելանյա Հարությունյան
Ռուբեն Ռուբինյանը ընտրվեց ԱԺ նախագահ
14:39
Ռուբեն Ռուբինյանը ընտրվեց ԱԺ նախագահ
Փեզեշքիանը հայտարարել է, որ պետք է ստիպեն ԱՄՆ-ին կատարել ստորագրված հուշագրի պայմանները
14:27
Փեզեշքիանը հայտարարել է, որ պետք է ստիպեն ԱՄՆ-ին կատարել ստորագրված հուշագրի պայմանները
Սուրեն Պապիկյանը ՊՆ-ում խորհրդակցություն է անցկացրել
14:12
Սուրեն Պապիկյանը ՊՆ-ում խորհրդակցություն է անցկացրել