ՀՀ վարչապետի որոշմամբ, Արմեն Գասպարյանը նշանակվել է առողջապահության նախարարի տեղակալ:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արմեն Գասպարյանին նշանակել առողջապահության նախարարի տեղակալ»,- նշված է վարչապետի որոշման մեջ:
Տեղեկացանք, որ Արմեն Գասպարյանը մանկաբարձ գինեկոլոգ է, եղել է Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի փոխտնօրեն։














