X
Մենք սոց. ցանցերում

Լրահոս 24/7

Ֆասթ Բանկը ստացել է Visa International-ի անդամակցության լիցենզիա

2022-ի նոյեմբերին՝ ՀՀ Կենտրոնական բանկի կողմից բանկային գործունեություն ծավալելու լիցենզիա ստանալուց անմիջապես հետո, Ֆասթ Բանկը դիմել է Visa International համակարգի քարտերի թողարկմանև սպասարկման լիցենզիա ստանալու համար։ 

2023-ի մայիսին Ֆասթ Բանկը Visa Internationalհամակարգի հետ սերտ համագործակցության ադյունքում ստացել է անդամակցության լիցենզիա։ 

«Ուրախ ենք այս կարևոր ձեռքբերման համար, քանի որ այս լիցենզիան մեզ թույլ է տալիս ևս մեկ քայլ կատարել բանկային պրոդուկտների ներդրման գործում և ավելի մոտենալ մեր նպատակներին։ Շարունակում ենք ակտիվ համագործակցել Visa-ի հետ քարտերի թողարկումն օր առաջ սկսելու համար»,-ասաց Ֆասթ Բանկի Քարտային տեխնոլոգիաների ծառայության ղեկավար Ռինա Հարությունյանը։ 

Visa International-ի անդամակցության լիցենզիայի ստացումից հետո Ֆասթ Բանկը սկսել է անհրաժեշտ ենթակառուցվածքների ապահովման, մասնավորապես՝ բանկոմատների տեղադրման աշխատանքները։

Բանկը շարունակում է քարտերի թողարկումը և սպասարկումը հնարավորինս սեղմ ժամկետում սկսելու համար սերտորեն աշխատել Visa-ի հետ։ Ֆասթ Բանկը նաև ակտիվ աշխատանքներ է տանում բանկային այլ պրոդուկտների մշակման և ներդրման ուղղությամբ։ 

«Ֆինտեխ ընկերությունների հետ համագործակցությունը հիմնարար դեր է կատարում  Visa-ի համար ոչ միայն բիզնեսի զարգացման տեսակետից, այլև որպես ուղիղ ճանապարհ՝ ճկուն և հավակնոտ մասնակիցների հետ համատեղ նորարարական լուծումներ ներդնելու համար։  Visa֊ի մեծ փորձը վճարումների ոլորտում և տեխնոլոգաների լայն կիրառումը ֆինանսական ոլորտի նոր խաղացողների նորարարական ԴՆԹ֊ի հետ միասին, անխուսափելիորեն կհանգեցնի առաջադեմ արտադրանքների ստեղծմանը։ Մենք հավատում ենք, որ Ֆասթ Բանկը Հայաստանում հենց այդպիսի գործընկեր է»,-ասաց Ուկրաինայում, ԱՊՀ երկրներում և Հարավ-Արևելյան Եվրոպայում Visa-ի Ռազմավարական գործընկերության, Ֆինտեխ և Վենչուրային դեպարտամենտի ավագ տնօրեն Եվգենի Լիսնյակը։

Visa Inc.-ի մասին

Visa-ն (NYSE: V) թվային վճարումների համաշխարհային առաջատարն է, որը հեշտացնում է գործարքները սպառողների, վաճառողների, ֆինանսական հաստատությունների և պետական կառույցների միջև ավելի քան 200 երկրներում և տարածքներում: Մեր առաքելությունն է կապել աշխարհը ամենանորարար, հարմար, հուսալի և անվտանգ վճարային ցանցի միջոցով՝ հնարավորություն տալով անհատներին, բիզնեսներին և տնտեսություններին բարգավաճել: Մենք հավատում ենք, որ տնտեսությունները, որոնք ընդգրկում են բոլորին ամենուրեք, նաև բարձրացնում են բոլորին և ամենուրեք, և կարծում ենք, որ ապագայում փողերի շարժի հիմքը հասանելիությունն է։  

Իմացեք ավելին Visa.com կայքում:

Տեսքտը անգլերեն`

Fast Bank has received Visa International membership licenseIn

November 2022, right after receiving a banking license from RA Central Bank, Fast Bank applied for Visa International membership license to provide card issuing and acquiring services.

In May 2023, Fast Bank received a membership license as a result of close cooperation with Visa International.

“We are happy for this important achievement, as this license allows us to take another step in the implementation of banking products and get closer to our goals.

We continue to actively cooperate with Visa in order to start issuing cards as soon as possible”, Rina Harutyunyan, Head of Card Technologies Service of Fast Bank said.

After receiving the membership license of Visa International, Fast Bank has started the work on providing the necessary infrastructure, in particular, the installation of ATMs.

The bank continues working closely with the Visa to start card issuance and launch acquiring services as soon as possible. Fast Bank is also actively working on the development and implementation of other banking products.

“Partnership with fintech companies plays fundamental role for Visa not only because of business development but this is also direct path to drive innovative solutions jointly with agile and full of curiosity challengers.

Visa profound experience in payments and wide technology stack combined with innovative DNA of new players on financial market inevitably will lead to nascence of disruptive products.

We believe that Fast Bank in Armenia is exactly such type of partner”, Yevgen Lisnyak, Visa Senior Director, Head of Strategic Partnerships, Fintech and Ventures in CISSEE saidAbout Visa Inc.

Visa (NYSE: V) is a world leader in digital payments, facilitating transactions between consumers, merchants, financial institutions and government entities across more than 200 countries and territories.

Our mission is to connect the world through the most innovative, convenient, reliable and secure payments network, enabling individuals, businesses and economies to thrive.

We believe that economies that include everyone everywhere, uplift everyone everywhere and see access as foundational to the future of money movement. Learn more at Visa.com.

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս