X
Մենք սոց. ցանցերում

Լրահոս 24/7

«Զորավարժությունները զգոնություն են հարուցում». Պեսկովը

Հայ-ամերիկյան զորավարժություններ անցկացնելու՝ Հայաստանի իշխանությունների ծրագիրը զգոնություն է հարուցում, հատկապես՝ ներկա իրավիճակումհայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Ավելի վաղ Հայաստանի ՊՆ-ից հայտնել էին, որ սեպտեմբերին անցկացվելու են «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2023» հայ-ամերիկյան համատեղ զորավարժություններ, որը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների ընթացքում հակամարտող կողմերի միջև կայունացման գործողություններ։

«Զորավարժությունները, այսպես ասենք, զգոնություն են առաջացնում, հատկապես՝ ներկա իրավիճակում։ Այդ պատճառով մենք խորապես կվերլուծենք նորությունները և կհետևենք իրավիճակին»,- ասել է Պեսկովը։

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս